Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այս տարի ճամբարներում կհանգստանան Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ

17.06.2015

Ամեն տարի ՀՀ կառավարությունն իրականացնում է դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման ծրագիր Հանքավանի <<Լուսաբաց>>, <<Հասմիկ>>, <<Արագած>>, <<Հեքիաթային կիրճ>> և Ծաղկաձորի <<Աղբյուր>> ճամբարներում: ՀՀ վարչապետի որոշմամբ ծրագրի շահառուներ են հանդիսանում Երևանի և ՀՀ բոլոր մարզերի զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների, ծնողազուրկ ու uակավ ապահովված բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան երեխաները:
Աշխատանքը կազմակերպվում է ՀՀ վարչապետի որոշմամբ` միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: Երեխաների ցուցակների ներկայացումը, ինչպես նաև նրանց տեղափոխումն իրականացվում է ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից: ՀՀ վարչապետի 19.05.2015թ. <<Դպրոցականների 2015 թվականի ամառային հանգստի կազմակերպման նպատակով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին>> թիվ 400-Ա որոշման համաձայն, այս տարի ճամբարներում կհանգստանան Տավուշի մարզի անապահով ընտանիքների 240 երեխաներ: Դպրոցականների առաջին հերթափոխը ամառային հանգստի կմեկնի հունիսի 19-ին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57