Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,,. քննարկվում են գործնական ծրագրեր

16.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ քննարկվեցին համայնքների կողմից այն ծրագրերի առաջարկները, որոնք պետք է իրականացվեն ,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,, ծրագրի շրջանակներում: Արդեն 10-րդ ամիսն է ,,Աղետների ռիսկերի նվազեցումը Հայաստանում,, ծրագիրը, որը ֆինանսավորվում է բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպության կողմից, իրականացվում է Տավուշի մարզում: Ծրագրի առաջին հատվածը հիմնականում նվիրված է եղել կրթությանը և շահերի պաշտպանությանը, իսկ երկրորդ մասում նախատեսված է իրականացնել փոքրածավալ ծրագրեր, որոնք կօգնեն փոքր-ինչ նվազեցնել աղետների ռիսկերը: Խորհրդակցության ընթացքում երեքական ծրագրերի առաջարկներ ներկայացրին Հովքի, Ակնաղբյուրի, Ծաղկավանի և Սևքարի համայնքների ղեկավարները: Մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց համայնքների ղեկավարներին ուշադիր լինել և կարևորեց առաջարկվող ծրագրերի նախնական ուսումնասիրության հարցը՝ նշելով, որ դրանք իսկապես ծառայեն նպատակին և ինչ-որ չափով նվազեցնեն աղետների ռիսկերը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57