Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքն ընդունեց Համահայկական խաղերի ջահը

15.06.2015

Հունիսի 13-ին Տավուշի մարզի Բերդ քաղաքն ընդունեց Համահայկական խաղերի ջահը: Սա այն ջահն էր, որ վառվել էր Լեռնային Ղարաբաղի Շուշի քաղաքում, հյուրընկալվել Քարավաճառում, Վարդենիսում, ապա՝ Բերդում: Համահայկական խաղերի ջահի ընդուման առիթով Բերդում կազմակերպվել էր բազմամարդ հանդիսավոր արարողություն, որին մասնակցում էին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Համահայկական խաղերի անցկացման կառավարական կազմկոմիտեի անդամ Հարություն Յավրյանը, Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի անդամ Հարություն Թամազյանը, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, հյուրեր մայրաքաղաքից և այլ մարզերից:
Բերդում ջահն ընդունեց և հանդիսավորությամբ դեպի բեմ բերեց ծանրամարտիկ, ՍՍՀՄ սպորտի վարպետ, Հայաստանի բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, ՍՍՀՄ բազմակի չեմպիոն և ռեկորդակիր, Եվրոպայի ռեկորդակիր Սերյոժա Մեժլումյանը: Ելույթ ունենալով, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ Համահայկական խաղերի ջահի վառման արարողությունը մի առանձին տոնակատարություն է, որին յուրահատուկ մասնկացություն է ունենում նաև Տավուշի մարզը, մասնավորապես Բերդ քաղաքը: Նա ընդգծեց նաև, որ սա միայն մարզական միջոցառում չէ, այլ բոլոր հայերի համերաշխության ևս մեկ դրսևորում: Մարզպետը հաջողություն մաղթեց Համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին, այդ թվում Տավուշի մարզը ներկայացնող 48 մարզիկներին՝ ցանկանալով, որ Համահայկական խաղերը ուժ ու եռանդ հաղորդեն նրանց և խթան հանդիսանան նոր բարձունքների համար:
Ջահի ընդունման կապակցությամբ Բերդում տոնական միջոցառումը երկար շարունակվեց. երգ, պար, մարզական խաղեր, ծափահարություններ, այդպիսին էր մթնոլորտն այդ օրը տավուշյան սահմանամերձ քաղաքում: Եվ այդպիսի տրամադրությամբ էլ ջահը Բերդից ճանապարհեցին դեպի հարևան մարզ, Վանաձոր քաղաք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27