Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն համայնքների ղեկավարների մասնակցությամբ

15.06.2015

Այսօր Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ խորհրդակցություն մի շարք համայնքների ղեկավարների մասնակցությամբ, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էին նաև մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը: Քննարկման հիմնական թեման համայնքներում Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրի /ԻՖԱԴ/ կողմից իրականացվող ծրագրերի ընթացքի քննարկումն էր, մասնավորապես այդ գործընթացում համայնքների կողմից ստանձնած պարտավորությունների ճիշտ և ժամանակին կատրաման հարցը: Մարզպետը կարևորեց համայնքների կողմից պարտավորությունների պատշաճ կատարման խնդիրը և ընդգծեց դրա կարևորությունը ծրագրերը նախատեսված ժամկետներում և ծավալներով իրականացնելու գործում: Իրենց հերթին համայնքների ղեկավարները մեկնաբանեցին ներդրումներ կատարելու հնարավորությունները, ինչի արդյունքում մարզպետ Հովիկ Աբովյանը տվեց համապատասխան ցուցումներ՝ առաջիկայում համայնքների կողմից նախատեսված ներդրումներն ապահովելու ուղղությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03