Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն մարզպետարանում

16.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մոտ տեղի ունեցավ խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ՀԲ ՍՊՎԾ-ի աշխատանքային խումբը՝ համակարգող-ղեկավար Արտակ Սարգսյանի գլխավորությամբ, ներկա էին նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Դիլիջանի և Իջևանի քաղաքապետեր Արմեն Սանթրոսյանն ու Վարդան Ղալումյանը: Քննարկվում էին մարզի տարածաշրջաններում ինտեգրված սոցիալական ծառայությունների տեղակայման, դրանց պայմաններին բավարարող համապատասխան տարածքների տրամադրման խնդիրները: Նույն կենտրոնում պետք է տեղակայել սոցիալական ապահովության պետական ծառայության, զբաղվածության պետական ծառայության տարածքային բաժինները և սոցիալական ծառայության տարածքային գործակալությունը՝ սոցիալական ծառայությունների տրամադրման ,,Մեկ պատուհան,, սկզբունքով աշխատելու նպատակով: Նոյեմբերյանի տարածաշրջանում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն իրականացվել է նման փորձնական ծրագիր, և այնտեղ համապատասխան ծառայությունները տեղավորվել են ամբողջովին հիմնանորոգված մեկ տարածքում: Խորհրդակցության ընթացքում մարզպետը ներկայացրեց իր տեսակետները ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ: Քաղաքապետերը հանդես եկան որոշակի առաջարկներով: Նախարարության ներկայացուցիչները տեղեկացրին, որ համայնքի կողմից համապատասխան տարածքի տրամադրման դեպքում, Համաշխարհային բանկի ծրագրով իրենք այն կառուցում կամ հիմնանորոգում են և հագեցնում համապատասխան գույքով: Պայմանավորվածություն ձեռք բերվեց տեղերում ուսումնասիրել նշված առաջարկները, ապա հանդիպել և նորից քննարկել՝ ընդհանուր եզրակացության գալու նպատակով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57