Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկել է Սահմանից Սահման քայլարշավը

16.06.2015

ԱՄՆ խաղաղության կորպուսի կամավորների նախաձեռնությամբ հունիսի 14-ից հանրապետությունում մեկնարկել է Սահմանից Սահման քայլարշավը, որը կավարտվի հուլիսի 4-ին: Նշենք, որ քայլարշավը կազմակերպվում է սկսած 2010 թվականից և նպատակ ունի բարձրացնել երեխաների և նրանց ծնողների իրազեկվածությունը բնապահպանական և առողջապահական հարցերի վերաբերյալ: Միջոցառման շրջանակներում Խաղաղության կորպուսի 6-7 հոգանոց թիմերը կքայլեն Հայաստանի տարածքով. մի խումբը կքայլի հյուսիսից՝ հայ-վրացական սահմանից, մյուս խումբը հարավից՝ հայ-իրանական սահմանից: Ճանապարհին խմբերը կանգ կառնեն տարբեր քաղաքներում` ուսուցանելու երեխաներին առողջ ապրելակերպի կարևորության մասին, այդ թվում` ճիշտ սնվելու, մարզվելու, չծխելու, չխմելու: Ինչպես միշտ, քայլարշավի ավարտին խմբերը կմիանան Եղեգնաձորում: Այս տարի ծրագիրն իրականացնելու գործում Խաղաղության կորպուսի կամավորների հետ համագործակցում են <<Երիտասարդ մարդկանց քրիստոնեական ընկերակցություն>> /YMCA/ երիտասարդական հասարակական միջազգային կազմակերպությունը և <<Հայաստանի մանուկների հիմնադրամը>> /COAF/, որոնց առկայությունը կարևոր դերակատարություն ունի երկրում գործնական կապերի հաստատման և փոքր համայնքների միջև կապերի ամրապնդման գործում: Քայլարշավի ընթացքում ակնկալվում է դասընթացների անցկացում 30 համայնքում 1200 երիտասարդների մասնակցությամբ: Հյուսիսային խմբի երթուղով արշավող թիմը հունիսի 23-ին կլինի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում և հանդիպումներ կունենա Դիլիջանի երիտասարդական կենտրոնում և <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի Դիլիջանի մասնաճյուղում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:31:25