Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով

Կլոր սեղան-քննարկում կանանց դերի կարևորման հարցերով 31.07.2014

 Հուլիսի 30-ին Տավուշի մարզպետարանում ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի և <<Կանանց ռեսուրսների կենտրոն>> հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հրավիրվել էր կլոր սեղան-քննարկում <<Բռնություն ընտանիքում և ընտանիքից դուրս>>, <<Սեռական բռնության իրավիճակի հաղթահարում>> թեմաներով: Հրավիրվել էին մարզի ՀԿ ղեկավար քաղաքացիական ակտիվիստներ, ավագանու անդամներ, կրթական, պետական...

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը

Իջևանցի բադմինթոնիստները գրավեցին 2-րդ տեղը 30.07.2014

Օրերս մայրաքաղաք Երևանում տեղի ունեցած դպրոցականների հանրապետական 23-րդ մարզական խաղերի մրցումներում, որ նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին, բադմինթոն մարզձևում հաջողությամբ հանդես եկավ Տավուշի մարզի Իջևան քաղաքի թիմը: Իջևանցի բաթմինթոնիստներին մարզում է միջազգային կարգի սպորտի վարպետ, Եվրոպայի և Ֆրանսիայի բաց առաջնության չեմպիոն, ԽՍՀՄ և Հայաստանի բազմակի չեմպիոն Վարդիթեր Պողոսյանը: Մրցումներին մասնակցում էր հինգ թիմ՝ երկու թիմ Երևան քաղաքից, մյուս երեք թիմերը...

Քննարկվեցին նոր ծրագրին վերաբերող հարցեր

Քննարկվեցին նոր ծրագրին վերաբերող հարցեր 30.07.2014

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Եվրասիա համագործակցության հիմնադրամի համայնքների զարգացման և երիտասարդական ծրագրերի համակարգող Գայանե Մկրտչյանին: Հանդիպմանը ներկա էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Գայանե Մկրտչյանը մարզպետին ներկայացրեց հիմնադրամի Իջևանի մասնաճյուղի գործունեությունը: Ներկայացվեցին նաև հիմնադրամի աշխատանքները Հայաստանում և համագործակցության հնարավոր ուղղությունները մարզպետարանի հետ: Գայանե Մկրտչյանը մարզպետին տեղեկացրեց, որ առաջիկայում Արևելյան...

Ռազմավարական փաստաթղթի շնորհանդես

Ռազմավարական փաստաթղթի շնորհանդես 29.07.2014

Հուլիսի 29-ին Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ՕՔՍՖԱՄ-Հայաստան <<Տնտեսական արդարություն և պարենային անվտանգություն>> ծրագրի <<Գյուղատնտեսության ոլորտի գենդերային ուղղորդում ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թ.թ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի օրինակով>> ռազմավարական փաստաթղթի շնորհանդեսը: Հրավիրված էին մարզի զարգացման ծրագրի աշխատանքային խմբերը, համայնքների ղեկավարներ, համայնքների միությունների գործադիր տնօրենները, մարզում գործող միջազգային կազմակերպությունների և...

Փառատոնից՝ գավաթով և ոսկե մեդալով

Փառատոնից՝ գավաթով և ոսկե մեդալով 25.07.2014

Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային համույթը բազմիցս է Տավուշի մարզը ներկայացրել թե հանրապետական և թե արտերկրյա մրցույթներում ու փառատոներում՝ բարձր պահելով մարզի անունը: Օրերս խումբը պարուսույց Տատյանա Գորբաչովայի, ծնողների ուղեկցությամբ Վրաստանի Հանրապետությունում էր, որտեղ մասնակցեց ծովափնյա Քոբուլեթի քաղաքում կազմակերպված <<Նարնջագույն Քոբուլեթի>> փառատոնին: Փառատոնին մասնակցում էին նաև պարային խմբեր Հայաստանի այլ մարզերից, ԱՊՀ երկրներից: Տավուշի մարզի...

Քննարկվեցին 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալները, բերքահավաքի ընթացքը և առկա խնդիրները

Քննարկվեցին 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալները, բերքահավաքի ընթացքը և առկա խնդիրները 24.07.2014

Հուլիսի 23-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Վաղարշակ Սուքոյանը և գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վահան Կարապետյանը: Քննարկվեց 2014թ. կանխատեսվող գյուղատնտեսական մթերքների համախառն բերքի ծավալների /ըստ մշակաբույսերի/ ցուցանիշների, բերքահավաքի ընթացքի և առկա խնդիրների հարցը: 2014թ. հուլիսի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-19 16:23:38