Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տոնական մթնոլորտ Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում

25.12.2014

Նախատոնական այս օրերին բազմաթիվ միջոցառումներ են տեղի ունենում մարզի կրթական հաստատություններում: Նախօրեին գեղեցիկ հանդես էին կազմակերպել նաև Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզի աշխատակազմն ու սաները: Մանկապարտեզի երկարամյա ու վաստակաշատ բաժնի վարիչ Գրետա Աթաբեկյանի ղեկավարած կրթօջախն ավանդույթի համաձայն ամեն ինչ շատ ճաշակով ու խնամքով էր կատարել: Ամանորյա այդ հանդեսին երեխաներին հյուր էին գնացել նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մարզպետի օգնական Գևորգ Ազատյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, IDEA հիմնադրամի ներկայացուցիչները: Ողջույնի, շնորհավորանքի ու մաղթանքի խոսքերից բացի երեխաները նաև նվերներ ստացան, իսկ IDEA հիմնադրամը մանկապարտեզին որպես ամանորյա նվեր փոխանցեց 1000 եվրո: Երեխաներն էլ իրնց բովանդակալից ծրագրով հանդես եկան և հաճելի պահեր պարգևեցին ներկաներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57