Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամանորի միջոցառում << ՍՕՍ>> մանկական գյուղում

26.12.2014


Մարզի կրթական հաստատություններում ամանորյա միջոցառումները հաջորդում են մեկը մյուսի, որոնց իրենց մասնակցությունն են ունենում նաև Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները: Այս անգամ տան տերերը <<ՍՕՍ>> մանկական գյուղի Իջևանի մասնաճյուղի բնակիչներն ու աշխատակիցներն էին, որոնց սակայն միջոցառման կազմակերպական գործերում օգնել էին նաև <<ՍՕՍ>> մանկական գյուղ «Իջևան» ծրագիրը, Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Տավուշի երիտասարդկան կենտրոն» ՀԿ-ն: <<ՍՕՍ>> մանկական գյուղ «Իջևան» ծրագրի տնօրեն Սպարտակ Սարգսյանի ողջույնից հետո, խոսք ասաց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ով Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անունից երեխաներին ու աշխատակազմին շնորհավորեց գալիք Նոր տարվա ու Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթեց, որ այն լինի հաջողության, ձեռքբերումների ու նպատակների իրականացման տարի:
Տոնածառ, Ձմեռ պապ ու Ձյունանուշ, երգ, պար, ուրախ տրամադրություն. Այսպիսին էր մթնոլորտը <<ՍՕՍ>> մանկական գյուղում միջոցառման պահին: Ցուցադրվեց նաև ֆիլմ, որը պատմում էր, թե ինչպես են <<ՍՕՍ>>-ի ընտանիքների երեխաներն իրենց տներում պատրաստվում Ամանորին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 10:28:59