Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական մամուլի ասուլիսը

18.12.2014

Դեկտեմբերի 17-ին, Չինարի կատարած աշխատանքային այցի ավարտին կայացավ նաև Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Այն տարեկան ամփոփիչ ասուլիս էր, որի թեման տարվա ընթացքում իրականացրած ծրագրերն էին, մասնավորապես ՀՀ պետական բյուջեի հատկացումներով կատարված աշխատանքները: Քանի որ ասուլիսը տեղի էր ունենում մարզի խիստ սահմապահ համայնքներից մեկում, ապա լրագրողների հարցերը նույնպես հիմնականում ուղղված էին նմանատիպ խնդիրների բարձրացմանը: Մարզպետը հայտնեց, որ Չինարի գյուղում արդեն ավարտվել են դպրոցի պատուհանների վերատեղադրման և լուսավորության ավելացման աշխատանքները: Նույն համայնքում կառուցվել է նաև հենապատ, որի արդյունքում որոշակիորեն կապահովագրվեն և գյուղամիջյան ճանապարհով երթևեկողները, և մանկապարտեզի սաները: Վերոհիշյալ աշխատանքները կատարելու համար ՀՀ պետբյուջեից առաջինի՝ դպրոցի պատուհանների վերատեղադրման համար, տրամադրվել է 5մլն 760 հազար դրամ, իսկ հենապատի համար ՝ 13 մլն 440 հազար դրամ: Մարզպետ Հովիկ Աբովյանը տեղեկացրեց նաև , որ 2014 թվականին առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով ՀՀ կառավարության որոշմամբ հատկացված 335.0 մլն դրամ գումարի սահմաններում կատարվել են բավականին աշխատանքներ. 104.0 մլն դրամն օգտագործվել է կրթական հաստատություններում վերանորոգման աշխատանքերի վրա: Վերանորոգվել են 7 համայնքի դպրոց և 9 դպրոցներում ռազմագիտության դասասենյակներ: Կողբի դպրոցում կառուցվում է նոր մարզադահլիճ: 185.0 մլն դրամը տրամադրվել է ճանապարհաշինության ոլորտին, վերանորոգվել են համայնքային և միջհամայնքային ճանապարհներ:

3.41.0 մլն դրամ հատկացվել է Այգեձոր համայնքի ոռոգման ջրատարի կառուցման համար, որից կօգտվի 4 համայնք և որի արդյունքում ոռոգելի կդառնա 35 հա հողատարածություն:
Մարզպետ Հովիկ Աբովյանը ներկայացրեց, որ հանրապետությունում 31 սահմանամերձ համայնքի տրվել են հարկային արտոնություններ, որոնցից 22-ը Տավուշի մարզում են: Նա լրագրողներին տեղեկացրեց, որ գործարար շրջանակներից արդեն ցանկություն են հայտնել մարզի նման համայնքներում հոսքագծեր տեղադրելու և արտադրություն հիմնելու համար: Ներկայացրեց նաև այն մեծ ծրագիրը, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել Այգեհովիտ և Դիտավան համայնքների տարածքներում.կհիմնվի ժամանակակից տնտեսություն 50000 գլուխ խոզի համար: Լրագրողների կողմից մարզպետ Հովիկ Աբովյանին տրված հարցերը բազմաբնույթ էին: Դրանք վերաբերում էին մարզի և գյուղատնտեսության, և ճանապարհաշինության, և համայնքների ընդհանուր զարգացման խնդիրներին:

Տավուշ հեռուստաընկերություն www.youtube.com/watch

Իջեւան հեռուստաընկերություն www.youtube.com/watch

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 09:22:27