Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մրցաշար Մարզպետի գավաթի համար

22.12.2014

Շախմատի Տավուշի մարզային ֆեդերացիայի նախաձեռնությամբ և Տավուշի մարզպետարանի աջակցությամբ դեկտեմբերի 19-ին անց է կացվել դպրոցականների շախմատի մրցաշար Մարզպետի գավաթի համար: Մրցաշարն առաջին անգամ էր կազմակերպվում, սակայն կդառնա ավանդական, իսկ հաղթական գավաթն էլ կլինի փոխանցիկ: Մրցաշարը կայացավ Իջևանի թիվ 1 դպրոցում, շախմատ առարկայի դասավանդման համար նախատեսված դասասենյակում: Տղաների պայքարում 1-ին տեղը գրավեց Գարիկ Մամյանը Ջուջևանի դպրոցից, նույն դպրոցից Եղիշե Ավագյանը 2-րդն էր, իսկ Վասակ Ջամալյանը՝ Աչաջրից, վերցրեց 3-րդ մրցանակը: Աղջիկներից 1-ը Նոնա Դալլաքյանն էր Աչաջրից, Լուսինե Ներսիսյանը Բերդից գրավեց 2-րդ տեղը, իսկ Լուսինե Մամյանը Նոյեմբերյանից՝ 3-րդ տեղը: Հաղթողները պարգևատրվեցին համապատասխան կարգի մեդալներով, հուշանվերներով: Առաջին տեղը գրաված պատանի շախմատիստը պարգևատրվեց նաև Մարզպետի փոխանցիկ գավաթով: Աղջիկներին իր կողմից նվերներ հանձնեց Իջևանի ավագանու անդամ, վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18