Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի աշխատանքային այցը Չինարի և Այգեձոր

18.12.2014


Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հերթական աշխատանքային այցով մարզի Չինարի և Այգեձոր համայնքներում էր: Երկու համայնքում էլ մարզպետը հանդիպում ունեցավ բնակչության հետ, լսեց նրանց մտահոգող խնդիրները: Հիմնական հարցը, որ բարձրացնում էին բնակիչները, աշխատատեղերի բացակայությունն է: Նրանք գտնում են, որ փոքրիկ արտադրություններ հիմնելը նման համայնքներում զբաղվածության խնդիրը որոշակիորեն կլուծի: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ ՀՀ կառավարության վերջին շրջանում ընդունած որոշումները միտված են հենց այդ խնդրի լուծմանը: Նա հայտնեց, որ հանրապետությունում 31 սահմանամերձ համայնքների հարկային արտոնություններ են տրվել, որոնցից 22-ը Տավուշի մարզում են: Եվ Չինարին, և Այգեձորն այդ ցանկում են: Ու արդեն կան գործարարներ, ովքեր ցանկություն են հայտնել աշխատելու նման համայնքներում: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցից հետո ընթացք է տրվել նաև հանրապետության բուհերում սովորող չինարեցի ուսանողների ուսման վճարներից ամբողջությամբ ազատելու հարցին:
ՉԻնարիում մարզպետ Հովիկ Աբովյանը այցելեց նաև դպրոց, որտեղ ավարտվել էին պաշտպանության նպատակով պատուհանների վերատեղադրման աշխատանքները: Մարզպետը շրջեց դասասենյակներում, զրուցեց ուսուցիչների ու աշակերտների հետ, շեշտեց, որ ցանկացած մտահոգող հարցի դեպքում կարող են անմիջապես դիմել իրեն: Այնուհետև մարզպետը եղավ Չինարիի մանկապարտեզում: Այստեղ էլ ավարտվել էր պաշտպանիչ պատի կառուցումը, և այժմ մանկապարտեզը որոշակի չափով ապահովագրված է հակառակորդի կրակոցներից:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05