Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գյուղը նշեց իր 140-ամյա հոբելյանը

29.06.2015

Հունիսի 28-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Ջուջևան գյուղը նշեց իր հիմնադրման 140-ամյա հոբելյանը: Տարեդարձի առթիվ տոնական միջոցառում էր կազմակերպվել, որին ներկա էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Հանդիսությանը մասնակցում էին բազմաթիվ հյուրեր, գյուղի բնակիչներ: Օրը նշանավորվեց Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակին գյուղի կենտրոնում կառուցված խաչքարի բացումով, որի հեղինակը ջուջևանցի Էդիկ Պետրոսյանն է: Շնորհավորելով ջուջևանցիներին տոնական օրվա կապակցությամբ՝ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդգծեց գյուղում ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան ունենալու կարևորությունը՝ որպես հիշողություն, որպես 20-րդ դարասկզբի մեծագույն ողբերգությունը դատապարտող ու սերունդներին դաստիարակող իրողություն: Գյուղի հիմնադրման 140-ամյակը շնորհավորեցին <<Չիլինգարյան-Մամիկոնյան>> պատմաազգագրական հասարակական կազմակերպության նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարության սպառազինության վարչության պետ Մելս Չիլինգարյանը, Ջուջևան համայնքի ղեկավար Ժորա Չիլինգարյանը: Տոնական օրվա առիթով կազմակերպվել էր նաև ցուցահանդես. ցուցադրության էին ներկայացվել ջուջևանցի նկարիչ Զավեն Պետրոսյանի կտավները և գյուղի դպրոցի ուսուցչուհի Անուշ Ալեքսանյանի ձեռագործ գորգերը: Հանդիսությունն ուներ նաև գեղարվեստական մաս, որով հանդես եկան ՀՀ ժողովրդական արտիստ, երգիչ Ռուբեն Սահակյանը, Ջուջևանի դպրոցի սաները:

Լուսանկարները՝ tesankyun.am-ի
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05