Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծրագրի նպատակները համընկնում են մարզի զարգացման ծրագրի հետ. կարևորեց մարզպետ Հովիկ Աբովյանը

25.06.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Նոյեմբերյանի քաղաքապետարանում ընդունեց <<Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը. համայնքների դիմակայունության ամրապնդում>> ծրագրի աշխատանքային թիմին՝ ծրագրի ղեկավար Արմեն Տիրատուրյանի գլխավորությամբ: Աշխատանքային խմբի կազմում էին գլխավոր խորհրդական Արտակ Մելքոնյանը, ծրագրի համայնքային զարգացման փորձագետ Հռիփսիմե Մանուկյանը, կրտսեր փորձագետ Գայանե Մանվելյանը: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանը, Բարեկամավան, Ոսկեվան, Բաղանիս, Ոսկեպար, Ջուջևան, Դովեղ, Կողբ, Բերդավան և Բագրատաշեն համայնքների ղեկավարները: Տեղեկացնենք, որ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի կողմից՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության հետ սերտ համագործակցությամբ, ֆինանսավորումը կատարում է Ռուսաստանի Դաշնության կառավարությունը: Հանդիպումն սկսվեց ծրագրի ներկայացմամբ: Ներկայացվեցին ծրագրի մոտեցումները, այն, թե ինչ է արվելու համայնքներում և ինչից են սկսելու: Նշվեց, որ սկսելու են համայնքային զարգացման ծրագրերի կազմման աշխատանքներից, որում կարևորվելու է բիզնես-գործարարության զարգացումը: Դրան կհաջորդի իրականացման փուլը: Համայնքների ղեկավարներին բաժանվեցին հարցաթերթիկներ, որոնց միջոցով նրանք կներկայացնեն նախնական տեղեկատվություն վերջին հինգ տարիներին իրենց համայնքներում կատարված ծրագրերի մասին, ինչպես նաև կներկայացնեն իրավիճակի վերլուծություն և համայնքների խնդիրները: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը կարևորեց ծրագրի ներկայացումը մեր մարզում՝ նշելով, որ ծրագրի նպատակները համընկնում են մարզի զարգացման ծրագրի հետ և առաջարկեց համայնքների ղեկավարներին, որպեսզի իրենց գործունեության մեջ լինեն ակտիվ և բոլոր քննարկումների ժամանակ հնարավորինս ներգրավեն համայնքի ամբողջ բնակչությանը: Մարզպետը վստահեցրեց ծրագրի աշխատանքային թիմին, որ բոլոր գործընթացները կգտնվեն իր ուշադրության կենտրոնում և կցուցաբերվի անհրաժեշտ աջակցություն: Համայնքների ղեկավարները ներկայացրին իրենց հիմնախնդիրները, ողջունեցին ծրագրի մուտքը մարզ, նաև իրենց պատրաստակամությունն ու աջակցությունը հայտնեցին ծրագրի իրականացմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03