Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատանքի տոնավաճառ՝ Իջևանում

30.06.2015

Այսօր՝ հունիսի 30-ին, մարզկենտրոն Իջևանի Շատրվանների հրապարակում բացվել էր թվով 3-րդ աշխատանքի տոնավաճառը, որը կազմակերպվել էր Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի նախաձեռնությամբ: Միջոցառմանը մասնակցում էին Տավուշի մարզպետի տեղակալներ Լևոն Սարգսյանը և Կարեն Ադամյանը, Իջևանի քաղաքապետ Վարդան Ղալումյանը: Բացման խոսքով հանդես եկավ Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի տնօրեն Վահագն Առաքելյանը: Տոնավաճառի մասնակիցներին ողջունեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Իր շնորհակալությունը հայտնելով միջոցառման կազմակերպիչներին՝ նա բոլորին մաղթեց լավ տրամադրություն և կոչ արեց տեղական իշխանություններին, պետական կառույցներին ու հասարակական կազմակերպություններին զբաղվածության խնդիրը լուծել թիմով, համատեղ ուժերով: Տոնավաճառը ողջունեց նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության գործատուների և աշխատաշուկայում ծառայություններ մատուցող այլ կազմակերպությունների հետ համագործակցության բաժնի պետ Վահագն Հովհաննիսյանը: Կարևորելով աշխատող-գործատու անմիջական կապի ստեղծումը, նա նշեց, որ նման տոնավաճառներն արդյունավետ գործիք են, որոնք աշխատանք փնտրողներին հնարավորություն են տալիս գտնել իրենց մասնագիտությանն ու որակավորմանը համապատասխան աշխատանք, իսկ գործատուներին էլ՝ գտնել որակյալ աշխատողներ: Տոնավաճառին մասնակցում էր 28 գործատու, որից 20-ի մոտ կար 44 թափուր աշխատատեղ, իսկ 8 գործատու ուներ կանխատեսվող, սպասվելիք թափուր աշխատատեղ: Գործատուներն առանձին տաղավարներում ներկայացրել էին նաև իրենց արտադրանքը: Միջոցառմանը Իջևանի զբաղվածության տարածքային կենտրոնի հետ ակտիվ համագործակցության համար մի խումբ գործատուների հանձնվեցին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության շնորհակալագրեր:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57