Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նվիրված էր մեր հայրենակից բանաստեղծուհուն

26.06.2015

Այսօր Տավուշի մարզային գրադարանում հետաքրքիր միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված մեր հայրենակից Մեդորա Խաչատրյանի հիշատակին: Մեդորա Խաչատրյանը գյուղատնտեսական գիտությունների դոկտոր էր, հրապարակախոս, լրագրող: Գիտական գործունեությանը զուգահեռ նա նաև ստեղծագործում էր, ուներ հետաքրքիր գրիչ: Մեդորա Խաչատրյանը բազմաթիվ բանաստեղծությունների, պատմվածքների ու հուշագրությունների հեղինակ է: Նրա ստեղծագործությունների առանցքային թեման են եղել հայրենիքը, սերը հայրենի եզերքի ու բնության հանդեպ: Նրա գրչին են պատկանում <<Շողեր>> բանաստեղծությունների ժողովածուն, <<Ակունք>> հուշագրությունը, Տավուշի մարզից զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված <<Հողի կանչը>> պատմափաստագրական գիրքը, որը չհասցրեց տպագրության հանձնել: Գրադարանում կազմակերպված միջոցառմանը ներկա էին մտավորականության ներկայացուցիչներ, ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ, դպրոցականներ : Մեդորա Խաչատրյանի կյանքի ու անցած ստեղծագործական ուղու մասին խոսեց նրա դուստրը՝ Նանա Մարգարյանը: Սրտի խոսք ասացին գրադարանի աշխատակից Սաշա Հովսեփյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը, գրադարանի տնօրեն Անահիտ Ղուկասյանը: Միջոցառմանն ընթերցվեցին բանաստեղծուհու ստեղծագործություններից, իսկ նրա դուստրը, որ երաժշտագետ է, բոլորին հիացրեց Ռոմանոս Մելիքյանի <<Վարդը>> երգի կատարումով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26