Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծառայության մեջ իրենց լավագույնս դրսևորած տավուշցի 23 ժամկետային զինծառայողներ Տավուշի մարզպետարանում հանդիպեցին ծնողների ու հարազատների հետ

29.06.2015

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի անմիջական նախաձեռնությամբ հունիսի 27-ին բանակ-հասարակություն կապի ամրապնդմանն ուղղված հերթական հանդիպումն էր կազմակերպվել Տավուշի մարզպետարանում: Այս անգամ իրենց ծնողների ու հարազատների հետ հանդիպելու հնարավորություն էին ստացել ծառայության մեջ իրենց լավագույնս դրսևորած տավուշցի 23 ժամկետային զինծառայողներ, ովքեր ծառայությունն իրականացնում են 1-ին բանակային կորպուսում: Հանդիպմանը ներկա էր 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանը: Ողջույնի իր խոսքում մարզպետ Հովիկ Աբովյանը երախտիքի խոսք ասաց զինծառայողների ծնողներին՝ քաջ ու հայրենասեր որդիներ դաստիարակելու համար, ովքեր ծառայության մեջ բարձր են պահում սահմանապահ Տավուշի մարզի ու տավուշեցու պատիվը և վստահեցրեց, որ նման հանդիպումները կլինեն շարունակական: Իր ելույթում 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը շնորհակալություն հայտնեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին այս համատեղ միջոցառումը նախաձեռնելու համար՝ ընդգծելով նման հանդիպումների կարևորությունը բանակ-հասարակություն կապի էլ ավելի ամրապնդման ու խորացման գործում: Նշվեց, որ 1-ին բանակայինը բանակաշինության լավագույն ավանդույթները կրող զորամիավորումներից է, և որ այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները պատշաճ ծառայություն իրականացնելու համար: Նա նաև երախտիքի խոսք հղեց զինծառայողների ծնողներին՝ բանակին նման դաստիարակված ու անվեհեր զավակներ տալու համար: Այնուհետև գնդապետը բանակ-հասարակություն կապի ամրապնդման գործում ունեցած ավանդի համար անվանական ժամացույցով պարգևատրեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին: Մարզպետն էլ իր հերթին հուշանվեր-ժամացույց նվիրեց հրամանատարին: Իսկ որդիական պարտքը հայրենիքի հանդեպ նվիրումով կատարող ժամկետային զինծառայողների ծնողներին Տիգրան Փարվանյանը հանձնեց պատվոգրեր ու շնորհակալագրեր, նրանց որդիներն էլ հրամանատարի կողմից խրախուսվեցին կարճաժամկետ արձակուրդով: Շնորհակալություն հայտնեցին և իրենց զավակներին տեսակցելու հնարավորությունը բարձր գնահատեցին զինվորների ծնողները: Միջոցառման ընթացքում ցուցադրվեց 1-ին բանակային կորպուսի ստեղծման, նրա ներկայի ու այնտեղ ծառայող զինվորի առօրյայի մասին պատմող ֆիլմ: Հանդիսությունը եզրափակվեց Իջևանի միջնակարգ երաժշտական դպրոցի սաների և ժողգործիքների համույթի գեղեցիկ կատարումներով:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18