Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մեղրի ու հատապտուղների երրորդ փառատոնը Բերդում 18.08.2014
Օգոստոսի 17-ին Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում կրկնակի տոն էր. Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնի օրը Բերդի Սորանի այգիներում տեղի ունեցավ նաև արդեն ավանդական դարձած «Շամշադինի մեղրի և հատապտուղների փառատոնը», որը կազմակերպել էին «Հայրենիքի զարգացման նախաձեռնություն» hիմնադրամը, Բերդի քաղաքապետարանը եւ «Տավուշի հոգևոր վերածնունդ» հիմնադրամը՝ համագործակցությամբ Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հասարակական կազմակերպության եւ...
Oգոստոսի 16-ին Դիլիջանում տեղի ունեցավ «Մշակութային վերածնունդ» գորգագործության և դեկորատիվ-կիրառական արվեստների երկրորդ փառատոնը, որի իրականացման նախաձեռնությունը պատկանում է <<MEDIA ONIX>> ընկերությանը: Փառատոնի կազմակերպմանն աջակցել էին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, ՀՀ Տավուշի մարզպետարանը, Դիլիջանի քաղաքապետարանը և USAID EDMC միջազգային կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է տեղի զբոսաշրջային գրավչություններից բացի մասնակիցներին ծանոթացնել հայկական...

Հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը Իջևանում 15.08.2014
Օգոստոսի 14-ին ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ Տավուշի մարզպետարանի և Իջևանի քաղաքապետարանի աջակցությամբ Իջևանի երաժշտական դպրոցում տեղի ունեցավ անվանի թառահար Հովիկ Սահակյանի ստեղծած հայկական ավանդական նվագարանների համույթի բարեգործական համերգը: Համույթն առանձնանում է նվագարանային կազմով, երգացանկով և կարճ ժամանակահատվածում մասնակցելով մի շարք հեղինակավոր միջոցառումների՝ աչքի է ընկել իր գործունեությամբ և արժանացել մասնագետների բարձր գնահատականներին: Համերգի ընթացքում հնչեցին հոգևոր,...

Խորհրդակցություն ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ՄԱԶԾ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ 15.08.2014
Օգոստոսի 15-ին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչի տեղակալ Ռադոսլավ Ժեհակին: Խորհրդակցությանը մասնակցում էին Տավուշի մարզպետարանի կրթության, առողջապահության և սոցիալական ոլորտի պատասխանատուները, սահմանամերձ Բերքաբեր և Վազաշեն համայնքների ղեկավարները: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ռադոսլավ Ժեհակը ներկայացրեց աշխատանքային իր թիմը, որի կազմում էին ինչպես ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի /ՅՈՒՆԻՍԵՖ/,...

Աշխատանքային այց Տավուշի մարզ 12.08.2014
Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ եղավ Վ.Ավանյանի անվան Դիլիջանի բժշկական կենտրոնում: Կազմակերպության ղեկավարը նախարարին ներկայացրեց հաստատության շենքային պայմանները, նյութատեխնիկական հագեցվածության և մասնագետներով ապահովման խնդիրները, վիրահատությունների ծավալն ու հետվիրահատական բուժման կազմակերպման մոտեցումները, ինչպես նաև բժշկական կենտրոնի զարգացման առաջիկա ծրագրերը: Նշվեց, որ մի քանի...
Հրդեհված տների բնակիչներն ապահովվել են բնակարանով 12.08.2014
Օգոստոսի 10-ին ադրբեջանական հրետակոծության հետևանքով Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Այգեպար գյուղում երկու տուն էր այրվել: Դեպքին անմիջապես արձագանքել է ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Մարզպետի անմիջական նախաձեռնությամբ և <<Հայաստան>> համահայկական հիմնադրամի աջակցությամբ հրդեհված տների տերերի բնակարանային խնդիրն այսօր արդեն լուծված է: Նրանց համար ձեռք են բերվել երեք սենյականոց բնակարաններ՝ համապատասխան գույքով:


