Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը մասնակցեց <<Պահպանենք մեր ավանդույթները>> միջոցառմանը

27.12.2014

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը նախօրեին մասնակցեց <<Պահպանենք մեր ավանդույթները>> միջոցառմանը, որը տեղի ունեցավ Ակնաղբյուր համայնքում, Վարդան զորավարի տնկած կաղնի ծառի մոտ: Միջոցառման նպատակն էր մարզում գործող <<Պատանի երկրապահ>> ակումբների սաներին ծանոթացնել այն ավանդական միջոցառումներին, որոնք կոչված են բարձրացնելու հայրենասիական դաստիարակության ոգին: Վարդան զորավարի ծառի մոտ, ըստ ավանդության, բանակ մեկնող երիտասարդները ստացել են մեծերի օրհնությունը: Այս անգամ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, վարչության պետ Կարեն Նազարյանի ղեկավարությամբ նախաձեռնել էին պատանի երկրապահների երդման ու նաև օրհնության արարողություն անցկացնել: Իջևանի տարածաշրջանի դպրոցների մի խումբ պատանիներ ու աղջիկներ հավաքվել Էին Ակնաղբյուրում ու, իսկապես, նախնյաց կանչը, կարծես թե, նրանց լրացուցիչ ոգևորություն էր հաղորդել, և հայրենասիրության շունչը զգացվում էր ամենուր: Երեխաներին իր ողջույնի խոսքը հղեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և շնորհավորեց նրանց երդման արարողության կապակցությամբ: Միջոցառման ավարտին կատարվեց օրհնանքի արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 16:35:50