Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը Տավուշի մարզ

30.12.2014

Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Տավուշի մարզ էր այցելել Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի և ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղեկցությամբ վարչապետ Հովիկ Աբրահամյանը եղավ սահմանամերձ Այգեհովիտ համայնքում: Նա հանդիպում ունեցավ բնակչության հետ, զրուցեց, լսեց այգեհովիտցիների բարձրացրած հարցերը: Վարչապետը շեշտեց, որ ՀՀ կառավարությունը կանգնած է սահմանամերձ համայնքների թիկունքին, նշեց, որ արդեն որոշակի արտոնություններ տրվել են նման բնակավայրերին և շարունակվելու են համապատասխան ծրագրերը, որոնց իրականացումը կօգնի զարգացնել տնտեսությունը և բարելավել բնակչության սոցիալական վիճակը: Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանը բնակչության և անձամբ իր անունից ողջունեց վարչապետին, շնորհակալություն հայտնեց տարեմուտին իրենց գյուղ այցելելու համար:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը լսեց և Այգեհովիտ համայնքի, և ներկա մյուս համայնքների ղեկավարների բարձրացրած հարցերը, նշեց, որ դրանք բոլորը կառավարությունում կքննարկվեն ու համապատասխան լուծումներ կգտնվեն:  Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելեց սահմանային հենակետերից մեկը, հանդիպեց ու զրուցեց զինվորների հետ, շնորհավորեց նրանց Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ: Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց զինվորներին հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար և շեշտեց, որ ինքը հպարտանում է և մեր բանակով, և մեր յուրաքանչյուր զինվորով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57