Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի շնորհավորական ուղերձն Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ

30.12.2014

Սիրելի տավուշցիներ


Անցավ ևս մեկ տարի՝ հետաքրքիր, լեցուն իրադարձություններով, նախաձեռնություններով նաև դժվարություններով: Ինչպես միշտ, տավուշցիներն ապացուցեցին իրենց տոկունությունն ու համախմբվածությունը, երբ հակառակորդը փորձում էր խաթարել մեր բնակավայրերի խաղաղությունը: 2014 թվականին հիմք դրվեց կարևորագույն մի ծրագրի. ՀՀ կառավարության կողմից հարկային արտոնություններ սահմանվեցին սահմանամերձ 24 համայնքների համար, որ իր դրական ներգործությունը կունենա մարզի տնտեսության զարգացման ու սոցիալական վիճակի բարելավման վրա: Իրականացվեցին նաև այլ ծրագրեր շինարարության, գյուղատնտեսության, առողջապահության, կրթության, մշակույթի ոլորտներում: Անցնող տարում իր առաջին ուսանողներին ընդունեց Դիլիջանի միջազգային դպրոցը: Կրթօջախ, որ դառնալու է Տավուշի մարզի այցեքարտերից մեկը: Իսկապես, դեպի հեռուն տանող նախագծերը շատ են, միայն պետք են մեր համատեղ ջանք ու եռանդը ներդնենք դրանք իրականություն դարձնելու համար: Իսկ Ամանորն իր հետ բերում է նոր հույսեր ու սպասումներ, համոզված եմ, որ գալիք տարին բարեհաջող կլինի և մենք կկարողանանք կյանքի կոչել մեր բոլոր նպատակներն ու իղձերը:
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ բոլորիս առողջություն, հաջողություն: Թող 2015 թվականը լինի բարեբեր տարի և երջանկությունը թևածի բոլորիս ընտանիքներում:
Շնորհավոր Ամանոր և Սուրբ ծնունդ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18