Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության իջևանի երեխայի զարգացման կենտրոնում էր:

26.12.2014

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը <<Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպության իջևանի երեխայի զարգացման կենտրոնում էր: Առիթը ամանորյա միջոցառումն էր, սակայն մարզպետի այցը չսահմանափակվեց միայն միջոցառմանը մասնակցությամբ: Մարզպետ Հովիկ Աբովյանը նախ շրջեց կենտրոնում, ծանոթացավ պայմաններին, այն առօրյային, որով ապրում են կենտրոն հաճախող երեխաները, զրուցեց նրանց հետ իրենց հետաքրքրությունների և սպասելիքների շուրջ:
Ապա երեխաները հանդես եկան գեղեցիկ կատարումներով, բեմադրություններով: Շնորհավորելով երեխաների և աշխատակազմի Ամանորն ու Սուրբ ծնունդը, մարզպետ Հովիկ Աբովյանը մաղթեց բոլորին առողջություն, բարեբեր տարի: Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ միշտ կանգնած է <<Հույսի կամուրջի>> կողքին և պատրաստ է աջակցել բոլոր նախաձեռնությունների իրականացմանը: <<Միայն համատեղ ջանքերով, միմյանց թևութիկունք լինելով կկարողանաք հաղթահարել դժվարությունները>>-ընդգծեց մարզպետ Հովիկ Աբովյանը:
Երեխաները մարզպետ Հովիկ Աբովյանին և մյուս հյուրերին նվիրեցին իրենց ձեռքով պատրաստած բացիկներ ու հուշանվերներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26