Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ քաղաքաշինության նախարարը Տավուշի մարզում էր

29.12.2014

ՀՀ քաղաքաշինության նախարարության ղեկավար կազմը նախարար Նարեկ Սարգսյանի գլխավորությամբ նախօրեին Տավուշի մարզում էր: Տավուշի մարզպետարանում նրանց ընդունեցին մարզպետ Հովիկ Աբովյանը և ՀՀ զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Օնիկ Գասպարյանը: Քննարկվեցին մարզի համայնքների քաղաքաշինական հատակագծերի հարցերը և այլ քաղաքաշինական խնդիրներ: Այնուհետև նախարարը Տավուշի մարզպետի ուղեկցությամբ եղավ սահմանամերձ հենակետերից մեկում, հանդիպեց զինվորների հետ, ծանոթացավ ծառայության պայմաններին, զրուցեց նրանց հետ թեյի սեղանի շուրջ: Քանի որ այցն Ամանորի շեմին էր, հյուրերը նվերներ հանձնելով զինվորներին, շնորհավորեցին նրանց Նոր տարվա և Սուբ ծննդյան տոների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեցին հայրենիքի սահմանները անառիկ պահելու համար: Այցի ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց հյուրերին ուշադրության համար, կարևորեց նման հանդիպումները և հավաստիացրեց, որ այդ միջոցառումները բարձրացնում են զինվորի և սահմանի վրա բնակվող ժողովրդի ոգին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03