Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը 23.10.2014
Այսօր կայացավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Ողջունելով ներկա լրատվամիջոցների ներկայացուցիչներին, մարզպետ Հովիկ Աբովյանն իր խոսքում կարևորեց նման հանդիպումները, լրագրողների կարծիքին ու գնահատականին ծանոթ լինելը՝ նշելով, որ դրանք միշտ ձևավորվում են հասարակության հետ անմիջական շփումների հիման վրա: Ապա մարզպետն իր խոսքում անդրադարձ կատարեց սահմանամերձ համայնքների խնդիրներին՝ ընդգծելով հատկապես հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում հակառակորդի գնդակոծությունից տուժած...

Աջակցություն տուժած բնակարանատերերին 22.10.2014
Ինչպես հայտնի է 2014 թվականի հուլիս-օգոստոս ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական կողմը, բազմաթիվ անգամ խախտելով հրադադարը, գնդակոծեց սահմանին հարող համայնքները: Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում ապրող բնակիչները մեծ վնասներ կրեցին: Բացի այն, որ դա բերքահավաքի եռուն շրջան էր, և գյուղացիները չկարողացան հավաքել իրենց բերքը, վնասվեցին նաև շատերի բնակարանները: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հանձնարարությամբ, Տավուշի մարզպետարանում, համայնքներում գործող հանձնաժողովները փորձագետների հետ...

Կայացավ նախազինակոչային մրցումների մարզային փուլը 20.10.2014
ՀՀ պաշտպանության, կրթության և գիտության , սպորտի և երիտասարդության նախարարությունները, կարևորելով դպրոցներում ռազմադաստիարակչական կրթության խնդիրն, արդեն 8-րդ անգամ մարզպետարանների հետ համատեղ անց են կացնում նախազինակոչային մրցումներ: Դրանք տեղի են ունենում ըստ փուլերի. դպրոցական, տարածաշրջանային, մարզային, ապա՝ հանրապետական: Մասնակցում են դպրոցների ավագ դասարանների աշակերտները: Ինչպես տեղեկացնում է Տավուշի մարզում նախազինակոչային մրցումների կազմակերպիչ, մարզպետարանի աշխատակազմի կրթության,...
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 20.10.2014
Սույն թվականի հոկեմբերի 23-ին, ժամը 11:00-ին Տավուշի մարզպետարանում տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը: Տավուշի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին, հեռ. /0263/ 3-62-58

Քննարկում նվիրված աղքատության հաղթահարման միջազգային օրվան 20.10.2014
Հոկտեմբերի 17-ին Աղքատության հաղթահարման միջազգային օրվան նվիրված կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել << Հույսի կամուրջ>> հասարակական կազմակերպությունը: Միջոցառումը կայացավ <<Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք >> ծրագրի շրջանակներում: Կլոր սեղանի մասնակիցները ներկայացնում էին տարբեր կառույցներ. պետական, հասարակական, գործարար, զանգվածային լրատվության միջոցներ և այլն: Ներկաներին ողջունեց, ակտիվ քննարկում ծավալելու կոչով հանդես եկավ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն...

Բերքի տոն Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում 20.10.2014
Իջևանի թիվ 1 դպրոցն այդ օրն անսովոր գեղեցիկ էր, երփներանգ ու աշնանային, երեխաներն՝ ավելի աշխույժ ու տոնական տրամադրությամբ: Դպրոցը նշում էր ավանդական դարձած բերքի տոնը: Յուրաքանչյուր դասարան իր գեղարվեստական համարը ներկայացնելուց բացի, գեղեցիկ աշնանային բերքով լեցուն սեղան էր բացել: Եվ ամեն մի սեղան ներկայացրել էր հայկական ավանդական որևէ ճաշատեսակ: Երեխաներին տոնի կապակցությամբ այցելեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տնօրեն Աշոտ Փաշինյանի հետ շրջելով՝ նա աշակերտների հետ զրուցեց,...


