Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մամուլի հաղորդագրություն

23.01.2015

Ինչպես արդեն տեղեկացրել է ՀՀ պաշտպանության նախարարությունը, 
hունվարի 23-ի առավոտյան Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հերթական դիվերսիոն գործողությունների փորձեր են ձեռնարկել ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի մարտական մի քանի դիրքերի ուղղությամբ:
ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումների զգոնության և աչալրջության շնորհիվ դիվերսիոն խմբավորումերի հերթական փորձերը ձախողվել են: Ձեռնարկված գործողությունների արդյունքում դիվերսիոն խմբերի առաջխաղացումը կասեցվել է և հակառակորդը հետ է շպրտվել:
Ծավալված գործողությունների արդյունքում, ցավոք, հայկական կողմն ունի կորուստներ: Զոհվել են լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանը և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանը:
Հունվարի 23-ի վաղ առավոտից Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերում է եղել ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Նա տեղում ծանոթացել է իրավիճակին, հանդիպել զինվորականների հետ:
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անձամբ իր և մարզպետարանի աշխատակազմի անունից ցավակցում է լեյտենանտ Կարեն Արարատի Գալստյանի և շարքային Արտակ Վաղարշակի Սարգսյանի հարազատներին անդառնալի կորստի առթիվ, կիսում կորստյան ծանր վիշտն ու իր զորակցությունը հայտնում նրանց ընտանիքներին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18