Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Հայոց բանակի օրվա կապակցությամբ

27.01.2015

   Սիրելի տավուշցիներ


  Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայոց բանակի օրվա առթիվ: 1992 թվականի հունվարի 28-ին, <<ՀՀ պաշտպանության նախարարության մասին>> պատմական որոշմամբ ազդարարվեց Հայոց ազգային բանակի ստեղծման մասին, և այսօր՝ ընդամենը 2 տասնամյակից փոքր-ինչ ավելի ժամանակ անց, մենք հպարտությամբ արձանագրում ենք, որ ունենք կայացած, մարտունակ ու հզոր բանակ: Իսկ բանակի օրն արդեն դարձել է բոլորիս համար հոգեհարազատ տոն:
  Ծանր ու դժվարին ուղի է անցել մեր բանակը՝ ծնվելով ու կոփվելով Արցախյան գոյապայքարի ընթացքում: Հավերժ փառք նրանց, ովքեր ընկան այդ ճանապարհին, փառք նրանց, ովքեր այսօր էլ իրենց կյանքի գնով կանխում են հակառակորդի սանձարձակությունները: Այսօր խոնարհվելով բոլորի հիշատակի առջև, նշում ենք մեր հաղթական բանակի ծննդյան օրը, որ վեր է ածվել համաժողովրդական տոնի: Ես շնորհավորում եմ բոլորիս, մեր սահմանների վրա գիշեր ու զօր կանգնած բոլոր զինվորներին, սպաներին, նրանց ընտանիքներին: Մաղթում եմ քաջ առողջություն, բարձր տրամադրություն և, իհարկե, խաղաղություն:
  Փառք ու պատիվ մեր հաղթական բանակին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03