Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար

26.01.2015

Հունվարի 27-ից փետրվարի 2-ը ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակի և ՀՀ ՏԿԱԻ նախարարության համատեղ նախաձեռնությամբ Դիլիջանում անցկացվելու է «Համայնքային երիտասարդ առաջնորդների ձմեռային ճամբար»:

Ճամբարի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 27-ին, ժամը 10.00-ին ՀՀ Տավուշի մարզի «Դիլիջան» հյուրանոցում:

Ներկա են լինելու ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը:

Հավաքի նպատակն է խթանել 16-30 տարեկան երիտասարդների ներգրավվածությունն իրենց համայնքների քաղաքական, սոցիալական, տնտեսական և մշակութային կյանքում, զարգացնել մարզերի երիտասարդների կարողությունները, գիտելիքներն ու հմտությունները տեղական ինքնակառավարման, մասնակցային կառավարման և հավասար իրավունքների ու հնարավորությունների ոլորտներում:

Միջոցառումը հնարավորություն կընձեռի տարբեր մարզերի երիտասարդներին հաղորդակցվել իրենց հասակակիցների հետ, ինչպես նաև սոցիալական նորարարությունների միջոցով մշակել երիտասարդների համայնքում ներգրավվածության նոր ձևաչափեր և գործողության պլաններ:

Կազմակերպիչները մասնակիցներին կծանոթացնեն տեղական ինքնակառավարման համակարգին, գործառույթներին, մասնակցային ժողովրդավարության սկզբունքներին, հավասար իրավունքների և հնարավորությունների հիմնական դրույթներին, ինչպես նաև տարբեր դերախաղերի միջոցով երիտասարդներին կհաղորդեն իրենց փորձն ու հմտությունները:

Ճամբարին մասնակցելու է 40 երիտասարդ, որոնք ընտրվել են մրցութային կարգով: Օրակարգին ծանոթանալու համար հետևել այս -Հղումը

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:27:14