Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզային փրկարարական վարչության ամենամյա հաշվետվությունը

21.01.2015

Հունվարի 20-ին Տավուշի մարզպետարանում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության 2014 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ ամենամյա հաշվետու խորհրդակցությունը, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էր նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը, մասնակցում էին մարզպետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ և քաղպաշտպանության մարզային ծառայությունների պետեր, ոստիկանության, ազգային անվտանգության մարզային ծառայությունների, համայնքների ղեկավարներ, բուժ. հաստատությունների և դպրոցների տնօրեններ:
Հաշվետվությամբ հանդես եկավ Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վասղինակ Հովսեփյանը: Նշեց, որ հաշվետու ժամանակահատվածում մարզի փրկարարական վարչության աշխատանքային գործունեությունը ծավալվել է հետևյալ հիմնական ուղղություններով. արտակարգ իրավիճակների առաջացման կանխարգելման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացման ուղղությամբ աշխատանքների իրականացում, Տավուշի մարզի քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործումը, արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության հիմնահարցերով ՀՀ Տավուշի մարզի ղեկավար կազմի, տեղական ինքնակառավարման և պետական կառավարման տարածքային մարմինների, կազմակերպությունների ու բնակչության, ինչպես նաև ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության փրկարարական ծառայողների հետ ուսումնական գործընթացի կազմակերպում և իրականացում, արտակարգ դեպքերի արձագանքման կազմակերման արդյունավետության բարձրացում: Հայտնի դարձավ, որ 2014թ. ընթացքում ՀՀ ԱԻՆ ՓԾ Տավուշի ՄՓՎ ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 445 զանգ: 2013թ.-ի համեմատությամբ զանգերի թիվը ավելացել է 167-ով կամ 60%-ով, որից 442-ը արտակարգ դեպքերի, պատահարների վերաբերյալ է եղել: Դրանց հետևանքով զոհվել է՝ 14, վիրավորվել` 37 մարդ: Վարչության պետը մանրամասն ներկայացրեց նաև վերոհիշյալ ուղղություններով իրենց կողմից իրականացրած ծրագրերը: Ապա ներկաները հանդես եկան առաջարկներով, համատեղ քննարկեցին առաջիկա անելիքները: Մասնավորապես հնչեց առաջարկ, որպեսզի համայնքները նույնպես ունենան հնարավորություններ, արձագանքելու հրդեհի դեպքերին, ամենագնաց մեքենաներ, ջրավազաններ և այլն, հատկապես, որ նախկինում որոշ տեղերում դրանք եղել են: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ պետք է մտածել, որպեսզի համայնքներն այդ առումով ունենան հավասար պայմաններ և առաջարկեց համայնքների ղեկավարներին մտածել այդ ուղղությամբ: Նախարարի տեղակալ Դավիթ Կարապետյանը նշեց, որ բավականին մեծացել է տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության կշիռն ու դերը, ինչի մասին վկայում է նաև այսօվա բազմամարդ հավաքը: Նա նաև մարզպետ Հովիկ Աբովյանին շնորհակալություն հայտնեց մարզային փրկարարական վարչությանը գործուն աջակցություն ցույց տալու համար:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03