Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ֆրանսիացի բարեկամների հետ քննարկվեց <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը

Ֆրանսիացի բարեկամների հետ քննարկվեց <<ՀիմնաՏավուշ>> զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող աշխատանքների ընթացքը 03.04.2014

   Ապրիլի 2-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Ֆրանսիայի Հայկական Հիմնադրամի տնօրեն Սուրեն Գևորգյանի գլխավորած աշխատանքային խմբին, որի կազմում էին Ֆրանսիայի Օ-դը-Սեն նահանգի Գլխավոր խորհրդի աշխատակից Նոյեմի Կերե Բոնվարլեն, Վալանսի քաղաքապետարանի Ապակենտրոնացված ծրագրի շրջանակներում ծրագրի պատասխանատու Ռաշել Նոդեն և Լուսաձորի համալիրում աշխատող կամավորներ Կարպիս Դյուվալ-Քոդձամանյանն ու Մարիան Ռալյուն: Հանդիպմանը ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը,...

Առաջին եռամսյակում գրանցվել է 288 ծնունդ 03.04.2014

    ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ 2014 թվականի առաջին եռամսյակում Տավուշի մարզի բժշկական կենտրոնների ծննդաբերական բաժանմունքներում գրանցվել է 288 ծնունդ, որից 8-ը` այլ մարզերից: Ծնունդներից 70-ը ծննդալուծվել են կեսարյան հատումով:  

Գյուղատնտեսական լուր 02.04.2014

  ՀՀ Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության հաղորդմամբ ՀՀ կառավարության կողմից 2014 թվականին, Տավուշի մարզի գյուղատնտեսական աշխատանքների համար պետական աջակցության ծրագրերի շրջանակներում, մարզին հատկացվել է 400 տոննա ազոտական պարարտանյութ, որից 251 տոննան ներկրվել է <<Մասիսի բերրիություն>> ՍՊԸ-ի կողմից և սահմանված կարգով բաշխվել մարզի 48 համայնքների: Մեկ պարկի գինը 6000 դրամ է, որը շուկայական արժեքի գրեթե կեսն է կազմում:    ...

Ապրիլի 5-ին Իջևանի թիվ 1 դպրոցում կանցկացվի Հայաստանի  դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը

Ապրիլի 5-ին Իջևանի թիվ 1 դպրոցում կանցկացվի Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը 02.04.2014

   ՀՀ շախմատի ակադեմիայի լիազոր ներկայացուցիչ, գլխավոր մրցավար Էմիլ Մատինյանի հաղորդմամբ ապրիլի 5-ին մարզկենտրոնի թիվ 1 հիմնական դպրոցում կանցկացվի Հայաստանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մարզային փուլը: Մրցաշարի կազմակերպման աջակիցն է ՀՀ Տավուշի մարզպետարանը: Եզրափակիչ դուրս գալու համար կպայքարեն տարածաշրջանային փուլում հաղթած և մարզային փուլ դուրս եկած չորս թիմեր` Դիլիջանի ավագ դպրոցը, Բերդի ավագ դպրոցը, Նոյեմբերյանի տարածաշրջանից Ջուջևանի միջնակարգ դպրոցը և Իջևանի...

Քննարկվեցին ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր

Քննարկվեցին ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն ուղղված հարցեր 01.04.2014

   Տավուշի մարզի համայնքներում առկա խնդիրների քննարկմանն ու դրանց լուծմանը, ինչպես նաև ոստիկանություն-հասարակություն փոխհամագործակցության ակտիվացմանն ու ամրապնդմանն էր ուղղված ոստիկանության Տավուշի մարզային վարչության ու Տավուշի մարզպետարանի համատեղ ուժերով ապրիլի 1-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպված հերթական խորհրդակցությունը, որին մասնակցում էին ոստիկանության ու մարզպետարանի պատասխանատու աշխատողներ, քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարներ: Խորհրդակցությունը բացեց...

Նվերներ` սահմանամերձ Կոթիի դպրոցականներին

Նվերներ` սահմանամերձ Կոթիի դպրոցականներին 01.04.2014

   Օրերս Տավուշի մարզի Կոթիի միջնակարգ դպրոցի հյուրն էին Technology and Science Dynamics կորպորացիայի նախագահ Վահան Շաքարյանը և ArmTab Technologies ՍՊ ընկերության տնօրեն Ռաֆայել Ղասաբյանը, ովքեր սահմանամերձ համայնք էին այցելել դպրոցականների համար հաճելի անակնկալով: Իսկ նրանց այցը Կոթիի դպրոց պատահական չէր: Վերջերս նույն դպրոցի ուսուցիչ Գևորգ Գրիգորյանը սահմանամերձ գյուղում երեխաներին կրթելու հայրենանվեր աշխատանքի համար արժանացել է <<Հայկյան>> մրցանակի, որը նրան է...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:14:56