Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Փոխվարչապետն այցելեց Բերդի տարածաշրջան 18.02.2014 19.02.2014

    ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարած աշխատանքային այցի ընթացքում ծանոթացավ տարածաշրջանում իրականացվող ճանապարհաշինական եւ սոցիալական ենթակառուցվածքների բարելավման ծրագրերին: Փոխվարչապետին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ու Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի(ՀՍՆՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը:    Փոխվարչապետն այցն սկսեց Դիլիջանի տարածաշրջանի Թեղուտ համայնքից,...

Տավուշի մարզում  կմեկնարկի  երեխաների  սնուցմանը վերաբերող առողջապահական  մեծ  ծրագիր

Տավուշի մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր 14.02.2014

   Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունից տեղեկացնում են, որ Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամի` ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից շուտով մարզում կմեկնարկի երեխաների սնուցմանը վերաբերող առողջապահական մեծ ծրագիր: Ծրագիրն իր մեջ ներառում է մի քանի բաղադրիչ: Առաջին բաղադրիչը նախատեսում է մարզի բժշկական անձնակազմի, մասնավորապես մանկաբույժների և ընտանեկան բժիշկների լայնածավալ վերապատրաստում, նրանց ազգային ուղեցույցների տրամադրում, որոնք...

ԱԺ  նախագահը  խոստացավ  լուծում  տալ  բարձրացված  հարցերին

ԱԺ նախագահը խոստացավ լուծում տալ բարձրացված հարցերին 13.02.2014

    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 12-ին Տավուշի մարզ կատարած իր աշխատանքային այցն սկսեց N զորամասում զինվորների ու սպայական կազմի հետ հանդիպմամբ: Այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահին ուղեկցում էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, հոգևոր դասի ներկայացուցիչներ: Օրենսդիրի ղեկավարն այստեղ ծանոթացավ զորանոցային պայմաններին ու զինվորների կենցաղին, շփվեց զինվորների հետ: Զորամասից ԱԺ նախագահը մեկնեց սահմանային...

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը

Աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը 10.02.2014

Փետրվարի 7-ին աշխատանքային այցով Դիլիջանում էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ կառավարության ղեկավարն այցն սկսեց Դիլիջանի միջազգային դպրոցից, որտեղ ծանոթացավ կրթօջախի շինարարական աշխատանքների ընթացքին: Վարչապետին տեղեկացրին, որ Միացյալ համաշխարհային քոլեջների ցանցին միացած Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թվականի սեպտեմբերին և առաջին ուսումնական տարում կընդունի 90 աշակերտի: Նախատեսվում է, որ 2023 թվականին դպրոցում ուսանելու է...

Բերդում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված              թիվ 2 մսուր-մանկապարտեզի  բացման հանդիսավոր արարողությունը

Բերդում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը 10.02.2014

Այսօր` փետրվարի 10-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում տեղի ունեցավ ամբողջությամբ հիմնանորոգված թիվ 2 մսուր-մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, Բերդի քաղաքապետ Հարություն Մանուչարյանը, ծնողներ, հյուրեր: Դեռևս 1961 թվականից գործող մանկապարտեզը հիմնանորոգման խիստ կարիք ուներ, որն էլ այսօր իրականություն դարձավ: Մանկապարտեզի շենքի վերանորոգման վրա ծախսվել է 110 միլիոն դրամ, որը տրամադրել է...

ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ԿԱՏԱՐՎԱԾ Է 07.02.2014

    Տավուշի մարզում ավարտվեց 2013-2014 թվականների ձմեռային զորակոչը: Մարզային զորակոչային հանձնաժողովի տեղեկացմամբ զորակոչն անցել է սահմանված կարգով, հաստատված ժամանակացույցին համապատասխան: Բոլոր տարածքային զինկոմիսարիատները կատարել են առաջադրանքը: Առավել բարձր ցուցանիշներ են արձանագրել Նոյեմբերյանի և Դիլիջանի զինկոմիսարիատները: Այժմ սկսված են 1998 թվականին ծնված արական սեռի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կցագրման աշխատանքները, որը կշարունակվի ամբողջ տարվա ընթացքում: 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57