Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության աշխատանքային խմբին

12.03.2015

Այսօր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի ղեկավար Աիդա Մուրադյանին, նույն կազմակերպության Տավուշի մարզային ղեկավար Գայանե Մարտիրոսյանին, շահերի պաշտպանության փորձագետ Վարազդատ Սարգսյանին և երեխաների պաշտպանության և կրթական ծրագրերի մարզային համակարգող Կարո Կարապետյանին: Հանդիպմանը մասնակցում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Մարզային ծրագրի ղեկավար Գայանե Մարիրոսյանը համառոտ ներկայացերց այն ծրագրերը, որոնք իրականացվել են իրենց կազմակերպության կողմից, նշելով որ դրանցում հիմնականում ընդգրկված են Իջևանի տարածաշրջանի համայնքները, սակայն վերջին շրջանում ներգրավվել են նաև համայնքներ Նոյեմբերյանի տարածաշրջանից: Դրանք հիմնականում եղել են առողջապահության, երեխաների պաշտպանության և երիտասարդների զբաղվածության ապահովման ոլորտներում: Վորլդ Վիժնն առաջիկայում իր աշխատանքային քաղաքականության մեջ նոր բաղադրիչ է ավելացրել, որով պետք է նպաստի ինտեգրված սոցիալական ծառայությունների գործունեության իրականացմանը, այդ համակարգի կայացմանը:
Մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհակալություն հայտնեց իրականացրած ծրագրերի համար և նշեց, որ մարզպետարանը պատրաստ է համագործակցված աշխատել Վորլդ Վիժնի հետ, քանի որ միայն նման պարագայում է հնարավոր ակնկալել դրական արդյունքներ: Անդրադառնալով սոցիալական աշխատողների կատարելագործմանն ուղղված կազմակերպության ծրագրին, մարզպետը հույս հայտնեց, որ կպատրաստվեն այնպիսի աշխատողներ, ովքեր, իսկապես կկարողանան հասցեական աշխատել խոցելի ընտանիքների հետ և ցանկացած աջակցություն կուղղեն ճիշտ նպատակին:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05