Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շախմատի մարզային մրցաշար

09.03.2015

Շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ հանրապետությունում մեկնարկել է պատանիների և աղջիկների շախմատի մրցաշարը: Մարտի 6-ին Տավուշի մարզկենտրոն Իջևանում անց է կացվել մրցաշարի մարզային փուլը, որին մասնակցել են 52 դպրոցական մարզի բոլոր տարածաշրջաններից: Արդյունքում տարբեր տարիքային խմբերից ընտրվել են 14 երեխա, որոնք մարտի 14-22-ը Երևանում կմասնակցեն մրցաշարի կիսաեզրափակիչ փուլին: Մարզային փուլում հաղթող ճանաչված, առաջին, երկրորդ, երրորդ տեղերը գրաված պատանի շախմատիստները Տավուշի մարզպետ, շախմատի մարզային ֆեդերացիայի նախագահ Հովիկ Աբովյանի կողմից պարգևատրվել են դիպլոմներով:  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18