Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Կանանց տոնի կապակցությամբ

06.03.2015

 

Սիրելի մայրեր և քույրեր
Շնորհավորում եմ Ձեզ Մարտի 8-ի՝ Կանանց տոնի, կապակցությամբ: Ցանկանում եմ, որ լինեք առողջ ու երջանիկ և Ձեր շուրջը միշտ սփռեք ուրախություն ու երջանկություն: Կնոջ, աղջկա նկատմամբ հարգանքն ու սերը դարերի խորքից է գալիս: Եվ դրա ակունքները կանանց գեղեցկությունն ու քնքշանքը չեն միայն: Անուրանալի է ձեր դերակատարությունը մեր ժողովրդի ձեռքբերումների, մշակութային արժեքների ստեղծման, պատմական դժվարին պահերին տոկունության ու ոգու ամրության պահպանման գործում: Առաջին հերթին ձեր նվիրումի և առաքինության շնորհիվ են պահպանվում մեր ազգային լավագույն ավանդույթները, հայոց ընտանիքի ամրությունը, որոնք առողջ հոգով և մտքով սերունդ դաստիարակելու հիմքն են: Ամենուր՝ տանը թե աշխատավայրում, կնոջ ներկայությունը վճռորոշ դեր ունի և միշտ իր դրական ու նրբանկատ շտկումներն է մտցնում ցանկացած իրավիճակում:
Սիրելի մայրեր և քույրեր, մեկ անգամ ևս շնորհավորելով, մաղթում եմ, որ Ձեր գարնանաբույր տոնի նման միշտ գեղեցիկ լինեք, ընտանիքում՝ սիրված ու երջանիկ, աշխատանքում՝ հաջողակ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59