Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ի գիտություն զանգվածային լրատվության միջոցների 11.12.2014
Ս/թ դեկտեմբերի 17-ին տեղի կունենա Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը` <<Պետական բյուջեի միջոցներով Տավուշի մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների մասին>> թեմայով: Ասուլիսը տեղի կունենա Չինարի համայնքում, որտեղ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրի շրջանակներում ավարտվել է պաշտպանիչ պատի կառուցումը: Հետաքրքրված լրատվամիջոցների ներկայացուցիչները կարող են նախապես հայտնել մարզպետարանի աշխատակազմի...

Իջևանի թիվ 1 դպրոցի սանը՝ դափնեկիր 11.12.2014
Ավարտվեց <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական փառատոնը: Սա արդեն թվով 3-րդ փառատոնն է, որ կազմակերպվում է <<Ռուսաստանի հայերի միություն>> համառուսաստանյան հասարակական կազմակերպության, <<Ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոն>> ՀԿ-ի, <<Ռուսական աշխարհ>> հիմնադրամի, ՀՀ կրթության և գիտության, մշակույթի նախարարությունների կողմից և մարզպետարանների աջակցությամբ: Փառատոնը մեկնարկել էր սեպտեմբերի 1-ից: Օրերս Երևանում`օպերայի և...

Հանդիպում երիտասարդների հետ 10.12.2014
Այսօր Հայաստանի Երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնում մարզպետի խորհրդական Կարեն Իսկանդարյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ երիտասարդների հանդիպումը Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հետ: Երիտասարդության ներկայացուցիչները հիմնականում ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի ուսանողներ էին, սակայն կային նաև արդեն բուհն ավարտած և աշխատող երիտասարդներ: Հենց սկզբից մարզպետ Հովիկ Աբովյանը հորդորեց երիտասարդներին, որպեսզի հանդիպումը չընկալվի որպես պաշտոնական միջոցառում, այլ լինի անկեղծ, անկաշկանդ զրույց:...

Մարզխորհրդի հերթական նիստում 09.12.2014
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Մինչ օրակարգի հիմնական հարցերին անդրադառնալը, մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց, դրամական պարգևով և շնորհակալագրերով պարգևատրեց շախմատի Տավուշի մարզի հավաքական թիմի անդամներին՝ Հասմիկ Ամիրյանին, Էմիլ Մատինյանին, և Արամայիս Չիլինգարյանին: Նրանք մասնակցելով Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից կազմակերպված արագ շախմատի հանրապետական առաջնությանը, թիմային մրցապայքարում գրավել էին 3-րդ տեղը, իրենցից առաջ թողնելով...

Բացվեց Դիլիջանի <<Հույսի կամուրջ>> ՀԿ նորացված կենտրոնը 04.12.2014
Հիմնանորոգումից հետո Դիլիջանում դեկտեմբերի 3-ին բացվեց «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության Երեխաների և նրանց ընտանիքների սոցիալ-հոգեբանական և կրթական աջակցության կենտրոնը։ Հաստատության վերանորոգմանն աջակցելու գաղափարը պատկանում է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDеA) հիմնադիրներ Ռուբեն Վարդանյանին ու Վերոնիկա Զոնաբենդին։ Կենտրոնի հիմնանորոգումն իրենց սեփական ուժերով և միջոցներով իրականացրել են Դիլիջան միջազգային քոլեջի շինարարական...
Այսօր <<Հույսի կամուրջ >> հասարակական կազմակերպության Իջևանի երեխայի զարգացման կենտրոնը նախաձեռնել և Տավուշի մարզպետարանի ու Իջևանի քաղաքապետարանի հետ համատեղ կազմակերպել էր քայլերթ նվիրված Հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության միջազգային օրվան: Մասնակցում էին պետական և հասարակական մարմինների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Երթին մասնակցեց Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Այն մեկնարկեց Տավուշի մարզպետարանին հարող տարածքից և ավարտվեց Իջևանի պատկերասրահում,...


