Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

,,100 ծառ 100-րդ տարելիցի առթիվ,, խորագրով ծառատունկ մարզկենտրոն Իջևանում

20.04.2015

Տավուշի մարզում շարունակվում են Եղեռնի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Այդ միջոցառումների շարքում մարզի տարբեր համայնքներում կազմակերպվում է ծառատունկ: Այսօր՝ ապրիլի 20-ին կայացած ծառատունկի նախաձեռնությունը կանանցն էր, որ կրում էր ,,100 ծառ 100-րդ տարելիցի առթիվ,, խորագիրը: Ծառատունկի վայր էր ընտրվել մարզկենտրոն Իջևանի թիվ 3 դպրոցի տարածքը: Մինչ ծառատունկը սկսելը թիվ 3 դպրոցի սաները խորրդանշական ելույթով հանդես եկան, որը և յուրօրինակ ոգեկոչման արարողություն էր, և միասնության կոչ մեզ բոլորիս:
Ծառատունկին մասնակցում էին մտավորականության ներկայացուցիչներ, ուսուցչուհիներ, Տավուշի մարզպետարանում աշխատող կանայք: Ինչպես նշեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը, ծառը հավերժական կյանքի խորհուրդ ունի իր մեջ, և կազմակերպելով ծառատունկ, մենք ոչ միայն հավերժացնում ենք ցեղասպանությանը զոհ գնացած մեր անմեղ զոհերի հիշատակը, այլև ոչ ենք ասում ցանկացած տեսակի բռնություններին, մեր ձայնը տալով ժողովուրդների բարգավաճմանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03