Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարում>> թեմայով

Վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության սկզբունքների վրա խարսխված կառավարում>> թեմայով 18.03.2014

 Եվրամիության ֆինանսավորմամբ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի /ՄԱԶԾ/-ի կողմից իրականացվող <<Հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների խթանում Հայաստանում. կանայք տեղական ժողովրդավարական դասընթացներում>> ծրագրի շրջանակներում, Տավուշի մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի աջակցությամբ, Մեծահասակների կրթության Իջևանի կենտրոնում անցկացվեց վերապատրաստման դասընթաց <<Մասնակցային, ներառական, հաշվետու և գենդերային հավասարության...

             <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը կդառնա ավանդական

<<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> միջոցառումը կդառնա ավանդական 18.03.2014

 Թռչկանի ջրվեժի հարակից տարածքների մաքրման ու բարեկարգման նպատակով հետաքրքիր միջոցառում էին նախաձեռնել Տավուշի և Լոռու մարզերի երիտասարդ ՀՀԿ-ականները: Մարտի 16-ին նրանց անմիջական մասնակցությամբ անցկացվեց <<Մաքուր պահենք մեր շրջակայքը>> խորագրով միջոցառումը, որում ընդգրկվել էին նաև բնության սիրահարներ, բնության պահպանմամբ շահագրգիռ այլ անձինք: Ջրվեժին հարակից տարբեր հատվածներում, խմբերի բաժանված, միջոցառման մասնակիցները ոչ միայն մաքրեցին ու բարեկարգեցին տարածքները, այլև...

Քաղաքացիների ընդունելություն Տավուշի մարզպետարանում 18.03.2014

 Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի մոտ կայացավ քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցեց 25 քաղաքացի Իջևան, Սարիգյուղ, Խաշթառակ, Աչաջուր, Զորական, Վազաշեն, Դիլիջան, Կիրանց և Հովք համայնքներից: Բնակիչները մարզպետին էին դիմել տարբեր բնույթի հարցերով: Ֆինանսական աջակցության խնդրանքով դիմել էին 6 քաղաքացի, որոնց դիմումներին տրվեց դրական պատասխան, 5 բնակիչ դիմել էր բնակարանային հարցով, 11 քաղաքացի՝ աշխատանքի տեղավորման խնդրանքով, մեկը՝ հողամասի և ևս երկու բնակիչ՝...

Տրվեցին նոր հանձնարարականներ 17.03.2014

Մարտի 17-ին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հերթական աշխատանքային խորհրդակցությունն անցկացրեց մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը: Մարզպետարանի վարչությունների պետերն ու բաժինների վարիչները տեղեկատվություն ներկայացրին նախորդ խորհրդակցության ժամանակ ստացած հանձնարարականների կատարման մասին, այնուհետև տրվեցին մարզպետի նոր հանձնարարականներ: Կրթության, մշակույթի ու սպորտի վարչության պետ Ա....

Սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով

Սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով 13.03.2014

  Մարտի 12-ին Տավուշի մարզպետարանում կազմակերպվել էր սեմինար-քննարկում աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմի (ԱՌՆԱՊ) գործունեությունը Հայաստանում թեմայով: Ներկա էին ԱՌՆԱՊ հիմնադրամի տնօրենի տեղակալ Արա Բարսեղյանը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համակարգողներ և փորձագետներ, ԱԻՆ <<Հիդրոմետ>> ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, Իջևանի հոգևոր հովիվ Տեր Սիմեոն քահանա Առաքելյանը, ԳԱՄԿ-ի տնօրեն Վահան Կարապետյանը,...

ՀՀ գյուղատնտեսության նախարարը Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել Տավուշի մարզպետին 13.03.2014

  Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Տավուշի մարզպետարանի երկարամյա աշխատակից, գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ ու կազմակերպիչ Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է ուղարկել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանին: <<Հարգելի պարոն Ղուլարյան, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության ողջ կոլեկտիվը և անձամբ ես խորապես վշտացած ենք հարգարժան Ռազմիկ Մելիքջանյանի մահվան կապակցությամբ: Իր ողջ գիտակցական...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16