Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Շարադրությունների մրցույթ` նվիրված մայիսյան տոներին 11.03.2014

  ՀՀ Տավուշի մարզպետարանը մարզի դպրոցների 8-12-րդ դասարանների աշակերտների համար հայտարարել է շարադրությունների մրցույթ <<Բանակը մեր տունն է, մեր ամրոցը>> և <<Հայրենիքն սկսվում է սահմանից>> թեմաներով` նվիրված մայիսյան տոներին` Հաղթանակի տոնին ու Շուշիի ազատագրմանը, Հայաստանի Առաջին Հանրապետության օրվան: Լավագույն աշխատանքները մինչև մայիսի 1-ը կներկայացվեն Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի ու սպորտի վարչություն: Մրցութային հանձնաժողովի կողմից...

Անցկացվեց շախմատի մարզային երիտասարդական առաջնություն

Անցկացվեց շախմատի մարզային երիտասարդական առաջնություն 11.03.2014

 Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Տավուշի մարզային կենտրոնը, համագործակցությամբ Տավուշի մարզի շախմատի ֆեդերացիայի և Տավուշի մարզպետարանի, մարտի 10-ին «Շախմատի առաջնություն» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր շախմատի մարզային երիտասարդական առաջնություն: Առաջնությունը տեղի ունեցավ ՀԵՀ Տավուշի մարզային կենտրոնում: Մրցույթին մասնակցեցին նախապես հայտագրված երեսունհինգ երիտասարդ շախմատիստներ, ովքեր ներկայացնում էին մարզի Իջևան, Աչաջուր, Գանձաքար, Հաղարծին, Աղավնավանք,...

Մարզպետների մասնակցությամբ քննարկվեցին ընթացիկ մի շարք խնդիրներ 10.03.2014

   ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ մարտի 7-ին կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզերում առաջնահերթ խնդիրների լուծման նպատակով իրականացվելիք հինգերորդ հրատապ ծրագրի հետ կապված հարցեր: Մարզպետները տեղեկացրեցին, որ անհրաժեշտ քննարկումներ են եղել տեղերում, եւ արդեն վերջնականացվել են յուրաքանչյուր մարզից ծրագրի համար ներկայացվող հայտերը:   Խորհրդակցությանը ներկայացվեցին նաեւ հանրապետության համայնքների...

2014 թվականի մարտի 9-ին Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ 10.03.2014

  2014 թվականի մարտի 9-ին Տավուշի մարզի Աղավնավանք, Դեբեդավան, Զորական, Խաչարձան և Հովք համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ: Աղավնավանք համայնքում համայնքի ղեկավարի թեկնածուներ էին առաջադրվել ՀՀԿ անդամներ Վարդան Վաղարշակի Գրիգորյանը և Սերգեյ Մարտիրոսի Թաիրյանը: Նախնական տվյալներով 104 կողմ ձայնով համայնքի ղեկավար է ընտրվել Վարդան Վաղարշակի Գրիգորյանը, Դեբեդավանում առաջադրվել էին անկուսակցական, գործող գյուղապետ Վանյա Սամվելի Դամիրչյանը և ՀՀԿ անդամ Ֆեդյա Միխայիլի Էլչիբեկյանը: 200...

 Խոսք հիշատակի

Խոսք հիշատակի 07.03.2014

Տավուշի մարզպետը, մարզպետարանի աշխատակազմը խորապես վշտացած են մարզպետարանի երկարամյա աշխատակից, գյուղատնտեսության ոլորտի հմուտ մասնագետ ու կազմակերպիչ Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանի մահվան կապակցությամբ: Ռազմիկ Մելիքջանյանը նաև հրաշալի մարդ էր, լավ ընկեր ու խորհրդատու: Ռազմիկ Վանոյի Մելիքջանյանը ծնվել է 1947 թվականին Տավուշի մարզի Աչաջուր գյուղում: Շատ անմեղ հայ ընտանիքների պես Մելիքջանյանների ընտանիքը ևս ենթարկվում է ստալինյան բռնություններին և 1949 թվականին աքսորվում Սիբիր: 1955 թվականին...

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ ԱՐՄԵՆ ՂՈՒԼԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2014

Սիրելի կանայք, մայրեր, քույրեր ու դուստրեր Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ գարնանաբույր տոնի՝ Մարտի 8-ի կապակցությամբ: Տոն, որ մի պատեհ առիթ է մեկ անգամ ևս մեծարելու ու գնահատելու կնոջը, արժևորելու նրա դերը կյանքի տարբեր բնագավառներում: Եվ առավել ուրախալի է, որ այդ տոնը ձգվում է մինչև ապրիլի 7-ը՝ Մայրության ու գեղեցկության տոնը՝ արդյունքում հայ տղամարդուն հնարավորություն տալով ունենալու կնոջը մեծարելու ոչ միայն երկու տոն, այլ մի ամբողջ միամսյակ: Թանկագին կանայք, դուք արևի պես ամեն օր...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16