Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կրկին փայլուն հանդես եկավ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը

Կրկին փայլուն հանդես եկավ Արծվաբերդի միջնակարգ դպրոցի թիմը 19.10.2015

  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության նախաձեռնությամբ հոկտեմբերի 18-ին Իջևանի թիվ 1 հիմնական դպրոցում անցկացվեց նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի մարզային փուլը: Մասնակցեցին տարածաշրջանային փուլում հաղթած դպրոցները` յուրաքանչյուր տարածաշրջանից 2 թիմ: Ընդհանուր թվով մրցապայքարի մեջ էին մտել 8 թիմեր` Իջևանի ավագ դպրոցի ու Ազատամուտի դպրոցի, Նոյեմբերյանի ավագ...

Աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում

Աշխատանքային հանդիպում Բագրատաշենի սահմանային անցակետում 16.10.2015

 Պետական սահմանի ներկայումս կառուցվող Բագրատաշենի սահմանային անցման կետում հոկտեմբերի 15-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը հանդիպում ունեցավ Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահ Լասլո Բարանյայի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոյի և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Հոա-Բին Աջեմյանի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Հայ-վրացական սահմանին Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի...

 Առաջին դասարանցիների համար աշնանային  արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ից

Առաջին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն հոկտեմբերի 19-ից 16.10.2015

  Ինչպես տեղեկացնում են Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունից, մարզի հանրակրթական դպրոցների 1-ին դասարանցիների համար աշնանային արձակուրդները կմեկնարկեն 2015 թվականի հոկտեմբերի 19-ից և կտևեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: 2-ից 12-րդ դասարանցիների համար աշնանային արձակուրդները կսկսվեն ավելի ուշ` հոկտեմբերի 26-ից և կշարունակվեն մինչև հոկտեմբերի 31-ը ներառյալ: Դասերը դպրոցներում կվերսկսվեն նոյեմբերի 2-ից:  

Կառավարության նիստում

Կառավարության նիստում 16.10.2015

  Հոկտեմբերի 15-ին տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը: Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական...

Երկօրյա  սեմինար   ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի  շրջանակում

Երկօրյա սեմինար ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի շրջանակում 15.10.2015

  Այսօր Եվրասիա hամագործակցության hիմնադրամի hյուսիսային մասնաճյուղում (ԵՀՀ ՀՄ) ,,Պտղի սեռի խտրական ընտրության դեմ պայքարի,, ծրագրի շրջանակում մեկնարկեց հերթական երկօրյա սեմինարը: Մասնակցում էին ,,Տեղական մասնակցության և ոչ խտրականության,, փորձի ու գիտելիքի փոխանակման ցանցում աշխատանքային խումբը, Տավուշի մարզպետարանի, տեղական ինքնակառավարման մարմինների, ՔԿԱԳ տարածքային մարմինների, առողջապահական, կրթական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ծրագրի...

Անցել են ատեստավորում 14.10.2015

  ՀՀ քաղաքացիական ծառայության մասին օրենքի համաձայն` 2015 թվականի հոկտեմբերի 13-ին Երևանում, քաղաքացիական ծառայության խորհրդի շենքում, տեղի է ունեցել ՀՀ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի գլխավոր պաշտոններ զբաղեցնող քաղծառայողների հերթական ատեստավորումը: Ատեստավորմանը մասնակցել են 9 քաղծառայողներ, որոնք ատեստացիոն հանձնաժողովի որոշմամբ համապատասխանել են զբաղեցրած պաշտոնին: Մինչ այդ, հոկտեմբերի 2-ին, հաջողությամբ ատեստավորում են անցել Տավուշի մարզպետարանի աշխատակազմի 6 առաջատար և 9...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-01-30 14:59:22