Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին: Ի դեմս Արմենի Տավուշի մարզի մարզաշխարհը կարևորագույն հաջողություն է գրանցել: Նոյեմբերի 2-3-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացած կիոկուշինկայ կարատեի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, բագրատաշենցի 17-ամյա Արմեն Աբովյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Առաջնությանն Արմենը մեկնել է Հայաստանի Ազգային ֆեդերացիայի հավաքական...
Շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլն ավարտվել է 24.11.2014
Տավուշի մարզում արդեն անց են կացվել շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլերը: Դրան նախորդել էր ներդպրոցական փուլը, որտեղ իրենց լավ դրսևորած երեխաները մասնակցել են տարածաշրջանային փուլին: Ինչպես տեղեկացնում է Շախմատի Հայաստանի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, յուրաքանչյուր տարածաշրջանից խաղի արդնունքում ընտրվել է դպրոցական 2 թիմ, որոնք էլ պետք է արդեն պայքարը շարունակեն մարզային փուլում: Իջևանի տարածաշրջանը կներկայացնեն թիվ 5 հիմնական և Աչաջրի...
Ասմունքի փառատոնի մարզային փուլը 21.11.2014
Այսօր Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց Ասմունքի հանրապետական փառատոն-մրցույթի 2-րդ՝ մարզային փուլը: Սկսած 2009 թվականից ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո հանրապետությունում ասմունքի փառատոններ են կազմակերպվում: Մինչ փառատոնի հիմնական աշխատանքներին անցնելը, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որտեղ բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա...
Սպասվում են ընտրություններ մարզի երկու համայնքներում 20.11.2014
ՀՀ Տավուշի մարզպետի սեպտեմբերի 18-ի N 118-Ա որոշման համաձայն մարզի Սարիգյուղ և Լուսահովիտ համայնքներում դեկտեմբերի 14-ին նշանակվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այս պահին, ինչպես տեղեկացնում են թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, արդեն կատարվել են թեկնածուների գրանցումները: Լուսահովիտում գրանցվել են 2 թեկնածու, Իսկ Սարիգյուղում՝ 3: Երկու համայնքում էլ թեկնածուներ են նաև գործող գյուղապետերը: Արդեն ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները, իսկ...
Դպրոցաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում 20.11.2014
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվել է ավելի քան 342 մլն դրամ: Նախատեսված ծրագրերի շարքում ընդգրկվել են նաև մի շարք կրթական հաստատությունների, մասնավորապես հանրակրթական դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ: Արդեն ավարտվել են Բագրատաշենի թիվ 2 և Դեղձավանի դպրոցների տանիքի վերանորոգման աշխատանքները: Ավարտված է նաև Մովսեսի դպրոցում կոյուղու վերանորոգումը, իսկ Բերդի թիվ 3 դպրոցում՝ մուտքի վերանորոգումը: Մարզի մի...
<<Փյունիկը>> նորից լավագույններից է 19.11.2014
Տավուշի մարզկենտրոն Իջևանի արվեստի դպրոցի <<Փյունիկ>> պարային խումբը հերթական հաջողությունն է գրանցել: Մասնակցելով Վերջերս կազմակերպված <<Նազանք>> պարի հանրապետական մրցույթ-փառատոնին, 12-15 տարեկանների խումբը բազմաթիվ մրցակիցների մեջ գրավել է 2-րդ պատվավոր տեղը: Ինչպես տեղեկացնում է <<Փյունիկի>> գեղարվեստական ղեկավար Տատյանա Գորբաչովան, ուսուցչուհի Վալյա Անանևայի խումբը Մինորա մշակութային կենտրոնի կողմից պարգևատրվել է դիպլոմով հանրապետական...