Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում

ԵԱՀԿ հերթական բրիֆինգը Տավուշի մարզպետարանում 16.12.2015

  Այսօր` դեկտեմբերի 16-ին, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որն անցկացրեց ՀՀ Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Բրիֆինգին մասնակցում էին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչ Անդրանիկ Մկրտումյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Վահե Գևորգյանը, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Իրժի Աբերլեն: Բրիֆինգի ընթացքում ԵԱՀԿ պաշտոնյաներին են ներկայացվել հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակը,...

 Մարզխորհրդի նիստում

Մարզխորհրդի նիստում 15.12.2015

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզխորհրդի հերթական նիստը: Բացելով նիստը, մարզպետ Հովիկ Աբովյանն անդրադարձ կատարեց օրակարգում դրված բոլոր 4 հարցերին: Մարզպետը շնորհակալություն հայտնեց համայնքների ղեկավարներին դեկտեմբերի 6-ին ՀՀ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեն պատշաճ մակարդակով կազմակերպելու և անցկացնելու համար: Կապված համայնքների բյուջեների սեփական եկամուտների խնդրի հետ, մարզպետը նշեց, որ ՀՀ կառավարությունը հիմնականում լրացնում է տեղական բյուջեները դոտացիաների, իսկ...

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի  հերթական մամուլի  ասուլիսը

Տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական մամուլի ասուլիսը 15.12.2015

Այսօր տեղի ունեցավ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի հերթական մամուլի ասուլիսը: Մասնակցում էին հանրապետության և մարզային տարբեր լրատվամիջոցներ ներկայացնող լրագրողներ: Ասուլիսի թեման հիմնականում վերաբերում էր մարզխորհրդի նիստում քննարկված հարցերին, չնայած բարձրացվեցին նաև մարզի տարբեր ոլորտներին առնչվող այլ հարցեր: Մասնավորապես լրագրողներին հետաքրքրում էին գյուղատնտեսական մթերքների վերամշակման, այգիների վերականգնման ու ընդլայնման, աշնանացանի, երկարաժամկետ իրականացվող ծրագրերի,...

Քաղաքացիների ընդունելություն Բերդում 14.12.2015

Այսօր` դեկտեմբերի 14-ին, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը Բերդի քաղաքապետարանում քաղաքացիների ընդունելություն կատարեց տարածաշրջանի բնակչության համար: Տարբեր բնույթի հարցերով մարզի ղեկավարին էր դիմել 25 քաղաքացի Բերդ, Վերին Ծաղկավան և Ներքին Կարմիրաղբյուր համայնքներից: Ֆինանսական աջակցության խնդրանքով մարզպետին էր դիմել 14 քաղաքացի, տանիքի վերանորոգման հարցում մարզպետի աջակցությունն ստանալու նպատակով դիմել էր 3 քաղաքացի, 3 քաղաքացու դիմում բնակարանային հարցով էր, աշխատանքի տեղավորման հարցում...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 11.12.2015

2015 թվականի դեկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզի խորհրդի նիստը ՕՐԱԿԱՐԳ 1. 2015 թ. դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ սահմանադրության բարեփոխումների հանրաքվեի արդյունքների մասին /զեկ. Մ. Մխիթարյան/ 2. Մարզի համայնքների 2015թ. 11 ամիսների դրությամբ սեփական եկամուտների կատարողականի մասին /զեկ. Ռ. Ներսեսյան/ 3. Մարզում 2015թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման մասին /զեկ. Վ. Սուքոյան/ 4. ՀՀ մարզերի զարգացման ծրագրի 2014-2015 թ.թ. տարեկան...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ 11.12.2015

   2015 թվականի դեկտեմբերի 15-ին, մարզխորհրդի նիստից անմիջապես հետո, տեղի կունենա ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի մամուլի ասուլիսը մարզխորհրդում քննարկված հարցերի, մասնավորապես մարզի համայնքների 2015թ. 11 ամիսների դրությամբ սեփական եկամուտների կատարողականի և մարզում 2015թ. գյուղատնտեսական մթերքների արտադրության և իրացման վերաբերյալ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:22:38