Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հիշատակի օր Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում

Հիշատակի օր Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում 26.11.2015

  Նոյեմբերի 25-ին Տավուշի մարզի Սարիգյուղ համայնքում կայացավ միջոցառում` նվիրված Իսկանդար Բարսեղի Էլլարյանի հիշատակին: Առիթը երկարամյա կուսակցական գործչի, լրագրողի, պատմաբանի ու հրապարակախոսի, հայրենասեր մարդու 100-ամյա հոբելյանն էր: Հավաքվել էին Իսկանդար Էլլարյանի հարազատները, նրան ճանաչողները, Տավուշի մարզպետարանի ներկայացուցիչները՝ աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանի ղեկավարությամբ, համագյուղացիները՝ գյուղապետ Կոմիտաս Էլլարյանի գլխավորությամբ: Օրն սկսվեց հիշատակի...

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների  ուսուցիչների ատեստավորման գործընթացը

Մեկնարկել է հանրակրթական դպրոցների ուսուցիչների ատեստավորման գործընթացը 25.11.2015

  Յուրաքանչյուր տարի մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը, ըստ ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, ենթարկվում է ատեստավորման: Ատեստավորմանը մասնակցում են վերապատրաստման դասընթացներ անցած եւ համապատասխան վկայական ստացած մասնագետները: Տավուշի մարզում ուսուցիչների վերապատրաստումը հիմնականում իրականացվում է կրթության ազգային ինստիտուտի Տավուշի մասնաճյուղում: Ընթացիկ տարվա ամռանը մասնաճյուղում վերապատրաստվել է 317 ուսուցիչ: Այսօր` նոյեմբերի 25-ին,...

 Գիտաժողով «Թթվակախյալ հիվանդությունների բուժման ժամանակակից միջոցները» թեմայով

Գիտաժողով «Թթվակախյալ հիվանդությունների բուժման ժամանակակից միջոցները» թեմայով 25.11.2015

  Այսօր Իջևանի Առողջության առաջնային պահպանման կենտրոնում տեղի ունեցավ գիտաժողով <<Թթվակախյալ հիվանդությունների բուժման ժամանակակից միջոցները>> թեմայով: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, KRKA դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության և Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիայի համատեղ ջանքերով: Գիտաժողովին մասնակցում էին մարզի թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, մանկաբույժներ: Զեկուցումով հանդես...

  Հաղթողները մասնակցել են ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին

Հաղթողները մասնակցել են ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա-համերգին 23.11.2015

  Նոյեմբերի 19-ին Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոցում տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական 8-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ փուլը, որն այս տարի նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 145-ամյա և Ավետիք Իսահակյանի ծննդյան 140-ամյա հոբելյաններին: Տավուշի մարզից հանրապետական փուլին մասնակցելու իրավունք էին ստացել մրցույթի մարզային փուլի 11-14 տարիքային խմբում հաղթողներ ճանաչված` Կողբի թիվ 2 միջնակարգ դպրոցի աշակերտուհի...

Քաղաքացիների ընդունելություն Նոյեմբերյանում 20.11.2015

 Նոյեմբերի 19-ին ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը քաղաքացիների ընդունելություն կատարեց Նոյեմբերյան քաղաքում: Իրենց հուզող հարցերով մարզի ղեկավարին էին դիմել և ընդունելությանը մասնակցեցին տարածաշրջանի Նոյեմբերյան, Բերդավան, Կողբ, Դովեղ, Բաղանիս, Ոսկեպար, Այրում համայնքների 29 քաղաքացիներ: Նրանցից 23-ը մարզպետին էին դիմել ֆինանսական աջակցության խնդրանքով, իսկ մնացած 6 քաղաքացու խնդրանքը աշխատանքի տեղավորման հարցով էր: Աշխատանքի տեղավորման հարցով դիմած քաղաքացիներից 3-ի հարցը հենց տեղում...

Տեղեկատվական անկյուն` ընտանեկան բռնության հարցերով

Տեղեկատվական անկյուն` ընտանեկան բռնության հարցերով 20.11.2015

<<Ընտանեկան բռնության հարցերով ոստիկանության կարողությունների զարգացում>> ծրագրի շրջանակներում այսօր ՀՀ ոստիկանության Իջևանի բաժնում բացվեց տեղեկատվական անկյուն: Միջոցառմանը ներկա էր Տավուշի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Սվետլանա Դավթյանը: Մասնակցում էին ոստիկանության, հասարակական կազմակերպությունների, զբաղվածության, սոցիալական ոլորտի պատասխանատուներ: Շնորհավորելով ներկաներին բացման կապակցությամբ` ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետ, գնդապետ Արշավիր Գևորգյանը...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 16:22:38