Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավետարանական առակները՝  Տավուշի մարզի դպրոցների բեմադրություններում

Ավետարանական առակները՝ Տավուշի մարզի դպրոցների բեմադրություններում 27.11.2014

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի քրիստոնեական դաստիարակության կենտրոնը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի հովանավորությամբ, ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ նախաձեռնել և իրականացնում են հանրապետական մրցույթ << Ավետարանական առակները հայ դպրոցում>> խորագրով: Հոկտեմբեր ամսից այն մեկնարկել է: Արդեն անց են կացվել տարածաշրջանային և ընտրական փուլերը: Իսկ նոյեմբերի 26-ին Իջևանի թիվ 5 միջնակարգ դպրոցում կայացավ մրցույթի մարզային փուլը: Մասնակցում էին Հաղարծնի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին:

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին: 24.11.2014

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն այսօր ընդունեց կիոկուշինկայ կարատեի աշխարհի չեմպիոն Արմեն Աբովյանին և նրա մարզիչ Արմեն Կիրակոսյանին: Ի դեմս Արմենի Տավուշի մարզի մարզաշխարհը կարևորագույն հաջողություն է գրանցել: Նոյեմբերի 2-3-ը Ճապոնիայի Չիբա քաղաքում կայացած կիոկուշինկայ կարատեի աշխարհի առաջնությունում, որին մասնակցում էին ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ, բագրատաշենցի 17-ամյա Արմեն Աբովյանը դարձել է աշխարհի չեմպիոն: Առաջնությանն Արմենը մեկնել է Հայաստանի Ազգային ֆեդերացիայի հավաքական...

Շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլն ավարտվել է

Շախմատի օլիմպիադայի տարածաշրջանային փուլն ավարտվել է 24.11.2014

Տավուշի մարզում արդեն անց են կացվել շախմատի դպրոցականների օլիմպիադայի տարածաշրջանային փուլերը: Դրան նախորդել էր ներդպրոցական փուլը, որտեղ իրենց լավ դրսևորած երեխաները մասնակցել են տարածաշրջանային փուլին: Ինչպես տեղեկացնում է Շախմատի Հայաստանի ակադեմիայի Տավուշի մարզի ներկայացուցիչ Էմիլ Մատինյանը, յուրաքանչյուր տարածաշրջանից խաղի արդնունքում ընտրվել է դպրոցական 2 թիմ, որոնք էլ պետք է արդեն պայքարը շարունակեն մարզային փուլում: Իջևանի տարածաշրջանը կներկայացնեն թիվ 5 հիմնական և Աչաջրի...

 Ասմունքի փառատոնի մարզային փուլը

Ասմունքի փառատոնի մարզային փուլը 21.11.2014

Այսօր Տավուշի մարզպետարանի դահլիճում անցկացվեց Ասմունքի հանրապետական փառատոն-մրցույթի 2-րդ՝ մարզային փուլը: Սկսած 2009 թվականից ՀՀ ԱԺ նախկին նախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ և բարձր հովանու ներքո հանրապետությունում ասմունքի փառատոններ են կազմակերպվում: Մինչ փառատոնի հիմնական աշխատանքներին անցնելը, տեղի ունեցավ հանդիսավոր արարողություն, որտեղ բացման խոսքով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Նա...

Սպասվում են ընտրություններ մարզի երկու համայնքներում 20.11.2014

ՀՀ Տավուշի մարզպետի սեպտեմբերի 18-ի N 118-Ա որոշման համաձայն մարզի Սարիգյուղ և Լուսահովիտ համայնքներում դեկտեմբերի 14-ին նշանակվել են համայնքի ղեկավարի հերթական ընտրություններ: Այս պահին, ինչպես տեղեկացնում են թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից, արդեն կատարվել են թեկնածուների գրանցումները: Լուսահովիտում գրանցվել են 2 թեկնածու, Իսկ Սարիգյուղում՝ 3: Երկու համայնքում էլ թեկնածուներ են նաև գործող գյուղապետերը: Արդեն ձևավորվել են նաև տեղամասային ընտրական հանձնաժողովները, իսկ...

Դպրոցաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում

Դպրոցաշինությունը՝ մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների շարքում 20.11.2014

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված Տավուշի մարզի առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար հատկացվել է ավելի քան 342 մլն դրամ: Նախատեսված ծրագրերի շարքում ընդգրկվել են նաև մի շարք կրթական հաստատությունների, մասնավորապես հանրակրթական դպրոցներում հիմնանորոգման աշխատանքներ: Արդեն ավարտվել են Բագրատաշենի թիվ 2 և Դեղձավանի դպրոցների տանիքի վերանորոգման աշխատանքները: Ավարտված է նաև Մովսեսի դպրոցում կոյուղու վերանորոգումը, իսկ Բերդի թիվ 3 դպրոցում՝ մուտքի վերանորոգումը: Մարզի մի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 10:16:23