Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ աուդիտի կոմիտեի նիստը Տավուշի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

28.12.2015

 Այսօր տեղի ունեցավ աուդիտի կոմիտեի նիստը Տավուշի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ, որը վարում էր Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Ներկա էին մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանն ու առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նարեկ Վանեսյանը: Նաիրի Մելքումյանը ներկայացրեց, որ 2015 թվականի ծրագրին համապատասխան մարզպետարանի ներքին աուդիտի բաժինը աուդիտ է իրականացրել մարզի բոլոր բուժհաստատություններում: Յուրաքանչյուրի մասով համապատասխան եզրակացությունները ներկայացվել են տվյալ հիմնարկությանը, սակայն տեղին է ևս մեկ անգամ քննարկել արձանագրված խնդիրները, որպեսզի տնօրենները տրված ժամանակահատվածում վերացնեն արձանագրված թերությունները: Մարզպետ Հովիկ Աբովյանը խիստ նախազգուշացրեց, որ կրկնակի այցերի դեպքում նույն խախտումները հայտնաբերելու պարագայում համապատասխան տույժ ու տուգանքներ կկիրառվեն:
  Այնուհետև առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Նարեկ Վանեսյանը ներկայացրեց մարզի առողջապահության ոլորտում աշխատանքային կարգով առաջացող խնդիրները, որոնք վերաբերում էին հիմնարկների հաստիքացուցակների համապատասխանությանը, բյուջեի համամասնություններին, շտապ բուժօգնությանը, դեղորայքի գնումներին, հիվանդներին մայրաքաղաքի հիվանդանոցներ ուղեգրելուն: Մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց. <<Պետք է առավելագույնս համագործակցված լինի ամբուլատորիաների և բժշկական կենտրոնների կապը, որպեսզի հիվանդը չտուժի, և այն ծառայությունները, որոնք հնարավոր է մատուցել տեղում, առավելագույնս ջանալ, կատարել մարզի բուժհաստատություններում>>:
Նիստի ավարտին մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց բուժհիմնարկների տնօրեններին գալիք Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ և մաղթեց առողջություն և հաջողություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05