Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տարեվերջյան մամուլի ասուլիսը

30.12.2015


  Այսօր տեղի ունեցավ ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի տարեվերջյան ամփոփիչ մամուլի ասուլիսը: Մասնակցում էին Հ1-ի <<Հայլուր>> լրատվականի, <<Առավոտ>>, <<Տեսանկյուն>>, <<Զրույց>> թերթերի, <<Տավուշ TV>> մարզային հեռուստաընկերության, Իջևանի քաղաքապետարանի <<Իջևան>>, Դիլիջանի քաղաքապետարանի <<Դիլիջան>>, Գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի /ԳԱՄԿ/ <<Ֆերմեր>> թերթերի ներկայացուցիչները: Մասնակից լրագրողներին հիմնականում հետաքրքրում էին 2015 թվականի հիմնական ձեռքբերումները, մարզպետի գնահատականները` կապված տարվա ընթացքում կատարած աշխատանքների հետ: <<Հայլուրի>> թղթակից Գայանե Թամամյանի հարցին ի պատասխան, կապված տարվա ձեռքբերումների հետ, մարզպետ Հովիկ Աբովյանը նշեց, որ կարևոր է համարում 10 հակակարկտային կայանների տեղադրումը, ինչի արդյունքում ապահովագրվել է 1000 հա հողատարածություն: Չորաթանում ,,Տավուշ-տեքստիլի,, հիմնումը մեծ ձեռքբերում է: Ինչպես տեղեկացրեց մարզպետը, ձեռնարկությունը տարածաշրջանում նաև տնայնագործական արտադրություն է ծավալելու, որի շնորհիվ նույնպես կստեղծվեն բազմաթիվ աշխատատեղեր: 2015 թվականը լի էր անակնկալ աղետներով. բնակչությունը բավականին վնասներ կրեց կարկտահարության, քամիների, ինչպես նաև գնդակոծությունների հետևանքով: Սակայն ՀՀ կառավարության տրամադրած միջոցների հաշվին փոխհատուցվել են տուժած տնտեսությունների վնասները: Մարզպետ Հովիկ Աբովյանին լրագրողները հարցեր ուղղեցին նաև կապված գյուղատնտեսության ոլորտի, արտադրությունների հիմնման, համայնքների միջպետական ճանապարհների աղբահանության, սննդի անվտանգության, հարկային արտոնությունների և այլ հարցերի վերաբերյալ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57