Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԻ ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ՎԱՐՁԱՏՐՎՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

29.12.2015

 Մարզի զբաղվածության կենտրոններում հաշվառված, սահմանամերձ համայնքներում բնակվող գործազուրկների և աշխատանք փնտրող անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման նպատակով Տավուշի մարզպետի կողմից առաջարկություն է ներկայացվել ՀՀ ԱՍՀ և ՀՀ ՏԿԱԻ նախարարություններ: ՀՀ կառավարության նիստում քննարկումների արդյունքում որոշում է կայացվել մարզում իրականացնել փորձնական ծրագիր: ՀՀ կառավարության 2015թ. հոկտեմբերի 15-ի նիստում հաստատվել է ,,Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ 1515-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին՚՚ թիվ 1202-Ն որոշումը: Ստեղծվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՀՀ ԱՍՀ նախարարության, ԱՍՀՆ զբաղվածության պետական գործակալության, ՀՀ ՏԿԱԻ նախարարության և մարզպետարանի աշխատակիցներ: Հանձնաժողովն իր նիստերում քննարկել է մարզի սահմանամերձ համայնքներից ներկայացված ծրագրերը, նիստերի ընթացքում տրվել են մեթոդական ցուցումներ, անհրաժեշտ պարզաբանումներ: Աշխատանքների արդյունքում հանձնաժողովի կողմից հաստատվել են մարզի 44 սահմանամերձ համայնքների ծրագրեր /այդ թվում Իջևանի տարածաշրջանում` 14 ծրագիր, Բերդի տարածաշրջանում` 16 ծրագիր և Նոյեմբերյանում՝ 14 ծրագիր/, և մասնակցել են 397 շահառուներ /Իջևանում` 179, Բերդում` 98, Նոյեմբերյանում` 120/:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57