Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Թափուր տեղերի համար կայացած վերջին մրցույթները 14.10.2014

Քաղաքացիական ծառայության խորհրդում հոկտեմբերի 7-ին կայացել է մրցույթ Տավուշի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի թափուր պաշտոնի համար: Մրցույթին մասնակցել է ժամկետային աշխատանքային պայմանագրով տվյալ պաշտոնում աշխատող Կարեն Նազարյանը: Մրցույթի գրավոր և բանավոր փուլերն անցնելուց հետո Կարեն Նազարյանը մրցույթում հաղթող է ճանաչվել, և օրենքով սահմանված կարգով եռօրյա ժամկետում մարզպետի որոշմամբ նշանակվել է մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի...

Նոր ծրագրի մեկնարկը Տավուշ համայնքից

Նոր ծրագրի մեկնարկը Տավուշ համայնքից 13.10.2014

Տավուշի մարզի Տավուշ գյուղում, մարզպետ Հովիկ Աբովյանի առաջարկությամբ <<Վիլաշին>> ընկերությունը թռչնաբուծության փորձնական ծրագիր է սկսել: Ընկերության կողմից համայնքի ընտրած վայրում կառուցվել է թռչնաբուծարան, որը հնարավորություն է տալիս միանգամից պահելու 3000 ճուտ: Ընկերությունն արդեն բերել է 2000 ճուտ, որոնք 21 օր պահելուց հետո 500-600 գրամ աճ են ապահովելու: Նշված ժամանակից հետո դրանք տանելու են և բերելու են նոր խմբաքանակ: Թռչնաբուծարանում զբաղված են 2 հոգի, ընկերությունն...

Հանրային խորհրդի պատվիրակությունը Տավուշի մարզում էր

Հանրային խորհրդի պատվիրակությունը Տավուշի մարզում էր 13.10.2014

Հանրային խորհրդի անդամներ Կորյուն Առաքելյանը, Հովիկ Թադևոսյանը, Յուրի Ջավադյանը, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ երկօրյա աշխատանքային այցով հոկտեմբերի 11-ին և 12-ին Տավուշի մարզում էին: Այցելության առաջին օրը նրանք եղան մարզի Բարեկամավան և Կոթի համայնքերում, որտեղ հանդիպումներ ունեցան բնակչության հետ, լսեցին մարդկանց հուզող խնդիրները և համատեղ քննարկեցին: Հաջորդ օրը  վեր հանված խնդիրները քննարկվեցին նաև Տավուշի մարզպետարանում, որտղ նույնպես աշխատանքային...

Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում

Աշխատանքային խորհրդակցություն Տավուշի մարզպետարանում 13.10.2014

Այսօր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակացությունը մարզպետարանի ամբողջ աշխատակազմի մասնակցությամբ: Մինչ աշխատանքային հարցերի քննարկումը, մարզպետը նշելով, որ հաճելի առաքելություն ունի կատարելու, շնորհակալգիր հանձնեց Կառլեն Աղինյանին սպորտի բնագավառում երկարատև գործունեության և անմնացորդ նվիրում համար: Հոկտեմբերի 5-ին լրացել է Կառլեն Աղինյանի 82-ամյակը, որից 62 տարին՝ աշխատելով Իջևանի հանրակրթական և մարզական դպրոցներում, նա նվիրել է սպորտի ոլորտի...

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց Արարատբանկին գործունեության 1 տարվա առթիվ

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը շնորհավորեց Արարատբանկին գործունեության 1 տարվա առթիվ 10.10.2014

Արդեն 1 տարի է, ինչ Տավուշի մարզկենտրոն Իջևանում գործում է Արարատբանկի մասնաճյուղը: Այդ առիթով բանկի աշխատակազմը կազմակերպել էր փոքրիկ հավաքույթ՝ նպատակ ունենալով ամփոփել մեկամյա գործունեության արդյունքները: Ներկա էին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը, Արարատբանկի խորհրդի նախագահ Բարսեղ Բեգլարյանը, Արարատբանկի գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը, հավաքվել էին հյուրեր, բանկի հաճախորդներ, համայնքների ղեկավարներ: Մասնաճյուղի կառավարիչ Միքայել Մարտիրոսյանը համառոտ ներկայացրեց բանկի առաջին տարվա...

Ներառական  կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը

Ներառական կրթության Տավուշի մարզի փորձնական կարգի քննարկումը 10.10.2014

Այսօր, Տավուշի մարզպետարանում, հերթական քննարկումն էր մարզի հանրակրթական դպրոցներում ներառական կրթության ներդրման, ընթացքի և դրա հետ կապված դասավանդման այլ առանձնահատկությունների վերաբերյալ: Քննարկումն անցկացրեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, մասնակցում էին ՀՀ ԿԳՆ հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը, Երեխայի բժշկահոգեբանամանկավարժական կենտրոնի տնօրեն Վարդուհի Կատինյանը, <<Հույսի կամուրջ>> ՀԿ-ի նախագահ Սուսաննա Թադևոսյանը, մարզպետարանի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16