Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հանդիպում Դիլիջանի միջազգային դպրոցում

29.12.2015

  Ամանորի նախաշեմին Դիլիջանի միջազգային դպրոցում տեղի ունեցավ հանդիպում, որին հրավիրված էին Տավուշի մարզում գործող բոլոր կրթական հաստատությունների տնօրենները: Կարևորելով համագործակցությունը մասնավորապես սահմանամերձ Տավուշի մարզի կրթական հաստատությունների հետ, հանդիպումը նախատեսված էր հատուկ Տավուշի մարզի դպրոցների տնօրենների համար: Տավուշի մարզպետարանից միջոցառմանը ներկա էին կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Արշավիր Թադևոսյանը և առաջատար մասնագետ Հասմիկ Խաչատուրյանը: Հյուրերը նախ շրջեցին դպրոցում, այնուհետև տեղի ունեցավ հետաքրիր ու բովանդակալից հանդիպում IDEA հիմնադրամի և UWC Դիլիջանի միջազգային դպրոցի հիմնադիր Վերոնիկա Զոնաբենդի, <<Կրթություն Հայաստան>> ծրագրի հիմնադիր ու տնօրեն Լարիսա Ռայանի և <<Կրթություն Հայաստան>> հասարակական կազմակերպության տեղավորման և կառավարության հետ կապերի տնօրեն Արթուր Ղազարյանի հետ: Հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացվեց <<Կրթություն Հայաստան>> ծրագրի և UWC Դիլիջանի միջազգային դպրոցի գործունեությունը, ինչպես նաև քննարկվեցին մարզի կրթական հաստատությունների հետ համագործակցության հնարավորությունները:


 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26