Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Բերքի տոն  Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում

Բերքի տոն Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցում 20.10.2014

Իջևանի թիվ 1 դպրոցն այդ օրն անսովոր գեղեցիկ էր, երփներանգ ու աշնանային, երեխաներն՝ ավելի աշխույժ ու տոնական տրամադրությամբ: Դպրոցը նշում էր ավանդական դարձած բերքի տոնը: Յուրաքանչյուր դասարան իր գեղարվեստական համարը ներկայացնելուց բացի, գեղեցիկ աշնանային բերքով լեցուն սեղան էր բացել: Եվ ամեն մի սեղան ներկայացրել էր հայկական ավանդական որևէ ճաշատեսակ: Երեխաներին տոնի կապակցությամբ այցելեց Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Տնօրեն Աշոտ Փաշինյանի հետ շրջելով՝ նա աշակերտների հետ զրուցեց,...

Օ-Դը Սեն – Տավուշ. հերթական հանդիպումը

Օ-Դը Սեն – Տավուշ. հերթական հանդիպումը 17.10.2014

Հոկտեմբերի 16-ին Տավուշի մարզպետարանում մարզպետ Հովիկ Աբովյանն ընդունեց Օ-Դը Սենի պատվիրակությանը, որի կազմում էին Օ-Դը Սեն վարչական շրջանի համաշխարհային նախագծերի տնօրեն Օտ Ռոնսեն Լոռասոն, նույն վարչական շրջանի Հայաստանի ծրագրերի ղեկավար Նոյեմի Բոնվառլեն, Ֆրանսիայի Հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գևորգյանը, նույն հիմնադրամի ներկայացուցիչ Միշել Պազումյանը, միջազգային համախմբվածության ծրագրի շրջանակներում Օ-Դը Սեն վարչական շրջանի կողմից գործուղված մասնագետ Սելին Մասոն: Ներկա էին...

ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի ուղերձը Գյուղատնտեսի օրվա կապակցությամբ 17.10.2014

  Սիրելի տավուշցիներ, արդեն մի քանի տարի է պաշտոնապես նշվում է գյուղաշխարհի և գյուղատնտեսական ոլորտի մասնագետների տոնը: Տավուշի մարզը, ինչպես գիտեք, գյուղատնտեսական ուղղվածություն ունեցող մարզ է, և մեր տնտեսության զարգացումը մեծապես կախված է հենց գյուղատնտեսական ոլորտի հաջողություններից: Միշտ էլ հողագործը, գյուղատնտեսն է եղել երկրի, ժողովրդի կերակրող ձեռքը, և մենք պետք է ներդնենք բոլոր ջանքերը, որպեսզի նա կարողանա աշխատել ու արարել լավագույն պայմաններում, որպեսզի գյուղն ու...

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ  հերթական բրիֆինգը

Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը 16.10.2014

Այսօր Տավուշի մարզպետարանում կայացավ ԵԱՀԿ հերթական բրիֆինգը, որը վարում էր ՀՀ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը: Բրիֆինգին մասնակցում էին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը, Պիեռ Անդրյուն և համանախագահ Ջեյմս Ուորլիքի օգնականը, ովքեր ժամանել էին Ադրբեջանից՝ հատելով հայ-ադրբեջանական շփման գիծը: Ներկա էին նաև Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ: Բրիֆինգի...

ՕՔՍՖԱՄ-Հայաստանն  Աղետների ռիսկի նվազեցման ծրագիր է սկսել Տավուշի մարզում

ՕՔՍՖԱՄ-Հայաստանն Աղետների ռիսկի նվազեցման ծրագիր է սկսել Տավուշի մարզում 15.10.2014

Այսօր ՕՔՍՖԱՄ-Հայաստան կազմակերպության <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի շրջանակներում Տավուշի մարզպետարանում տեղի ունցավ քննարկում: Ներկա էին Հայաստանում և Վրաստանում ՕՔՍՖԱՄ-ի համակարգող Աննա Պալոմկան, <<Աղետների ռիսկի նվազեցման>> ծրագրի պատասխանատու Զարուհի Տոնոյանը և Տավուշի մարզի աղետների ռիսկի նվազեցման աշխատանքային խումբը: Ծրագիրն արդեն մեկնարկել է և տևելու է 14 ամիս: Ինչպես նշեց ծրագրի պատասխանատուն, հանրապետությունում Վայոց Ձորից հետո սա երկրորդ մարզն...

                      Նոր պիլոտային ծրագիր Տավուշի մարզում

Նոր պիլոտային ծրագիր Տավուշի մարզում 14.10.2014

ՀՀ Առողջապահության, Կրթության և գիտության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը, <<Արաբկիր>> միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը և Արաբկիր բժշկական համալիր-ԱրԲես առողջության կենտրոնը համատեղ ծրագիր են սկսում, որի նպատակն է Տավուշի մարզում հաշմանդամության և զարգացման հապաղումների վաղ հայտնաբերման և միջամտության հիմնախնդիրը դարձնել միջոլորտային համագործակցության առարկա: Նշված կազմակերպությունների ներկայացուցիչներից կազմված աշխատանքային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16