Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր տեղի ունեցավ հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀՀ Տավուշի մարզային հանձնաժողովի 2015 թվականի վերջին նիստը: Այն վարում էր Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը: Սա հանձնաժողովի ընդլայնված նիստ էր և բացի հիմնական անդամներից հրավիրված էին նաև տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ և հաշմանդամություն ունեցող անձինք: 2015 թվականին հանձնաժողովի կատարած աշխատանքներն ամփոփ ներկայացրեց հանձնաժողովի քարտուղար, մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և...

Ամանորյա ավանդական միջոցառում Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզում 24.12.2015
Այսօր Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի թիվ 2 մանկապարտեզում ամանորյա ավանդական միջոցառում էր: Հավաքվել էին ծնողներ, այլ կրթական հաստատությունների ներկայացուցիչներ: Ներկա էին Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը և Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Ինչպես միշտ, այս կրթօջախը տոնակատարությանը հանդես եկավ բարձրաճաշակ թատերական ներկայացմամբ, գրական-երաժշտական կոմպոզիցիայով: Երեխաները երգեցին ու արտասանեցին երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն: Հանդիսությունն ավարտվեց Ձմեռ պապիկի և...

Անցան ատեստավորում 24.12.2015
Ինչպես ամեն տարի, համաձայն ուսումնական հաստատության հաստատած ժամանակացույցի, 2015 թվականին ևս մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների մեկ հինգերորդը անցավ փաստաթղթային ատեստավորում: Ատեստավորման գործընթացը մեկնարկել էր նոյեմբերի 25-ից Տավուշի մարզպետարանում: Ատեստավորումն անցկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով հաստատված ուսուցիչների ատեստավորման հանձնաժողովը` Դիլիջանի պետական քոլեջի տնօրեն Գրեա Թամրազյանի նախագահությամբ և Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

Վկայականներ ստացան 29 երիտասարդ 23.12.2015
Այսօր ,,Հույսի կամուրջ,, ՀԿ-ի Իջևանի կենտրոնում տեղի ունեցավ ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագրի,, շրջանակներում իրականացված հաշմանդամություն ունեցող երիտասարդների մասնագիտական ուսուցման ավարտական վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը: ,,Աշխատանքի և արժանապատիվ կյանքի իրավունք ծրագիրը,, նպատակ ունի նպաստել հաշմանդամություն ունեցող երիտասարդների կենսապայմանների բարելավմանը` զբաղվածության հնարավորությունների մեծացմամբ և հզոր քաղաքացիական հասարակության կերտմամբ:...

Կառավարությունը շարունակում է աջակցել սահմանամերձ համայնքներին 17.12.2015
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Կառավարության պահուստային ֆոնդից 130 մլն դրամ կհատկացվի Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար: Ըստ հիմնավորման՝ Տավուշի մարզի սահմանամերձ համայնքներում առկա են մի շարք հիմնախնդիրներ` ենթակառուցվածքների բարելավման, մասնավորապես, գազիֆիկացման, ջրամատակարարման, ոռոգման և այլ ոլորտներում: Որոշմամբ՝...

Երկօրյա դասընթացներ մանկապարտեզների տնօրենների ու դաստիարակների համար 17.12.2015
<<Երկուսով>> հոգեբանական մասնագիտացված կենտրոնի և <<Վորլդ Վիժն>> միջազգային բարեգործական կազմակերպության Իջևանի տարածքային զարգացման ծրագրի շրջանակներում դեկտեմբերի 16-17-ը երկօրյա դասընթացներ անցկացվեցին Իջևանի պոլիկլինիկայի միջոցառումների դահլիճում, որին մասնակցում էին Սարիգյուղի, Խաշթառակի, Գետահովիտի և Իջևանի թիվ 1 և թիվ 5 մանկապարտեզների տնօրեններն ու դաստիարակները: Դասընթացները միտված են շարունակաբար բարելավելու թիրախային համայնքների մանկապարտեզների...


