Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ աուդիտի կոմիտեի նիստը Տավուշի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ

28.12.2015

Այսօր տեղի ունեցավ աուդիտի կոմիտեի նիստը Տավուշի մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Նիստը վարում էր մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Նազարյանը: Մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի վարիչ Նաիրի Մելքումյանը ներկայացրեց աուդիտի արդյունքները, որը 2015 թվականի տարեկան ծրագրի համապատասխան անց է կացվել մարզի 22 դպրոցում: Նշվեց, որ վերոհիշյալ բոլոր կրթօջախներին ներկայացվել են եզրակացությունները և ժամկետ է տրվել, որպեսզի նրանք շտկեն արձանագրված թերությունները: Դպրոցների ֆինանսատնտեսական գործունեության, մասնավորապես բյուջեի համամասնությունների ու գնումների կանոնների վերաբերյալ մեթոդական ցուցումներով հանդես եկավ մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ռոբերտ Ներսեսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:31:16